Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանը Խորվաթիայի Օսյեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում ոսկե մեդալ նվաճեց:
Մանուկյանը նժույգ թափեր վարժությունում 14,633 միավորով գրավեց առաջին տեղը: Նույն վարժությունում հանդես եկավ նաև Մամիկոն Խաչատրյանը, որը վաստակեց 14,033 միավոր: