Պարոն Մարուքյան, իսկ որտե՞ղ էիք դուք, երբ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն պետականորեն իրականացնում էին արշավներ Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի դեմ. Դանիելյան

Ներքաղաքական
«Այս օրերին ականատես եղանք մի շարք ակցիաների, որոնց նպատակն էր ներկայացնել այդ ակցիաներն իրականացնող մարդկանց որպես մտահոգ քրիստոնյաներ՝ այն մարդկանց, որոնք տարիներ շարունակ գործել են մեղքեր, որոնք նույնիսկ գերազանցում են Տասը պատվիրանների տրամաբանությունը։
Ոմանք հագան «բարոյական մարդու» դիմակներ՝ փորձելով այս կամ այն կերպ ձեռք բերել քաղաքական «հայպ», մյուսները՝ համացանցում տարածված տեսակետները և բոլոր գրառումները, նույնիսկ մեր հետ կապ չունեցողները, վերագրեցին մեզ, իսկ որոշները՝ իբր առողջ քննարկման անվան տակ, հանդես եկան ակնհայտ կողմնապահ քննադատությամբ։ Իհարկե, չեմ ասում, որ չկային օբյեկտիվ և ադեկվատ կարծիքներ ու քննարկումներ, որոնք միշտ ողջունելի են։ Այս ամենը, ցավոք, մեզ համար նոր չէ։ Բայց կա մի երևույթ, որը մինչ այս չէր նկատվել՝ Էդմոն Մարուքյանը խոսում է Եկեղեցու և Սրբազանների իր աջակցության մասին։
 
Շատ լավ է, եթե որոշել եք ապաշխարել, մեղքերը քավելու կամ Եկեղեցու արժանի հետևորդ դառնալու քայլեր անել, բայց… Պարոն Մարուքյան, իրո՞ք։ Իսկ որտե՞ղ էիք դուք, երբ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն պետականորեն իրականացնում էին արշավներ Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի դեմ։ Որտե՞ղ էիք, երբ Վեհափառին չէին թույլ տալիս բարձրանալ դեպի Սարդարապատի հուշահամալիր։ Ինչո՞ւ չէիք սատարում, ինչո՞ւ չէիք արտահայտվում։ Շատ պարզ՝ որովհետև դուք կանգնած էիք Նիկոլ Փաշինյանի կողքին, ուս ուսի տված, երբ հանձնում էին Ղազանչեցոցը, Կանաչ ժամը և մեր մյուս սրբավայրերը։ Ի՞նչ արած ունեք դուք մեր Եկեղեցու և հավատքի համար, որ այսօր ձեզ իրավունք եք վերապահում խոսել այդ արժեքների մասին։ Դուք եղել եք Նիկոլի և ՔՊ-ի կողքին և սատարել նրանց։ Իսկ այդ ուղին այսօր մեզ բերել է Արցախի կորստի, հոգևոր արժեզրկման և ազգային ինքնության խեղման եզրին։
 
Ի տարբերություն ձեզ և շատ շատերի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այն քաղաքական ուժն է, որը գործում է այլ ոճով՝ ոչ թե խոսքով, այլ գործով՝ աջակցելով համայնքներին, եկեղեցիներին, Սրբազաններին։ Երբ մենք Սրբազանների կողքին կանգնած էինք, նռնակների տակ կռիվ էինք տալիս, դուք այդ ժամանակ հեռուստացույցով դիտում էիք, թե ինչպես են հանձնում Կիրանցը։ Մենք գործում ենք՝ ոչ թե խոսում։ Երբ ձեզ տարիներ առաջ հարցնում էին՝ «Ի՞նչ եք արել այս երկրի համար», դուք պատասխանեցիք. «Ես դասական քաղաքական գործիչ եմ, ինչ պետք է անեի»։
 
Այս պատասխանը արդյո՞ք արդեն այն ժամանակ ենթադրում էր, որ շուտով կանգնելու էիք Նիկոլի կողքին՝ որպես հանցակից։ Եվ հիմա էլ խրատներ եք տալիս, խոսում եք արժեքներից, որոնց ո՛չ հավատացել եք, ո՛չ պաշտպանել։ Իսկ եթե պաշտպանել եք, ապա՝ միայն այն ժամանակ, երբ հարմար է եղել ձեր PR-ին։ Պարոն Մարուքյան, եթե դուք աշխատել եք Նիկոլ Փաշինյանի հետ, դուք կանգնել եք նրա կողքին՝ մասնակցելով հայությանը վնասող գործընթացներին, և իրավունք չունեք խոսել արժեքներից, որոնք ՔՊ-ի կողմից տարիներ շարունակ ոտնահարվել են։
 
Հ.Գ. - Եթե 2018-ին չմերժեիք Սերժ Սարգսյանին և չխաբեիք ժողովրդին կեղծ փրկության խոստումներով, այսօր Արցախը չէր լինելու Ադրբեջանի կազմում։
Այո՛, կլիներ թռիչք Երևան–Ստեփանակերտ ուղղությամբ։ Եվ մենք կլինեինք՝ ուղևորները», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում