ՌԴ-ում կալանավորված նախկին ՔՊ-ականը կհանձնվի Հայաստանի իրավասու մարմիններին
Հասարակություն
ՌԴ-ում կալանավորված Թաթուլ Ասիլյանը կհանձնվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազության կողմից բավարարվել է:
Հայտնում է armtimes.com-ը։
Թաթուլ Ասիլյանը մեղադրվում է ՔՕ 440-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ասիլյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է եղել, սակայն 2023 թվականի նոյեմբերի 13-ին հեռացվել է կուսակցությունից, երբ նիստի ժամանակ նաև կարգապահական բնույթի հարցեր էին քննարկվել: Մայիսի 31-ին նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդված 2-րդ մասի հատկանիշներով։
2024-ի սեպտեմբերին Ասիլյանը ՌԴ-ում կալանավորվել էր։
https://iravunk.com/sim/?p=310296&l=am/