Անթալիայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների փակ հանդիպումը
Հասարակություն
Անթալիայում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը: Այս մասին «Լուրերին» հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Նշենք, որ ԱԳ նախարարներն Անթալիայում են գտնվում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակում։
Հիշեցնենք, որ նախարարների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերին Ստամբուլում։
https://iravunk.com/sim/?p=310259&l=am/