ԵԱ. Այսօր պայքարի մեջ կմտնի Արթուր Ալեքսանյանը, Ամոյանը և Ասլանյանը կպայքարեն ոսկե մեդալի համար

Սպորտ

Սլովակիայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 12-ին ոսկե մեդալի համար գոտեմարտեր կանցկացնեն Մալխաս Ամոյանն ու Կարեն Ասլանյանը, իսկ Մանվել Խաչատրյանը բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի: Մինչեւ եզրափակիչներ պայքարը կսկսի Արթուր Ալեքսանյանը, Հայաստանի եւս 4 ըմբիշ:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը կպայքարի 4-րդ չեմպիոնության համար: Եզրափակիչում Ամոյանի մրցակիցը կլինի աշխարհի բրոնզե մեդալակիր, վրացի Ռամազ Զոիձեի հետ։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը չեմպիոնի տիտղոսի համար կմրցի Եվրոպայի ոսկե, արծաթե, բրոնզ մեդալակիր, թուրք Կերեմ Կամալի հետ:

Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մանվել Խաչատրյանը բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի վրացի Վախթանգ Լոլուայի հետ:

Կեսօրի մրցահերթում  մրցագորգ դուրս կգան Կարապետ Մանվելյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

Եվրոպայի Մ23 փոխչեմպիոն, 60 կգ քաշային Կարապետ Մանվելյանը որակավորման փուլում կհանդիպի լեհ Օլիվիեր Սկրժիպչակին:

Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ մրցակիցը Եվրոպայի փոխչեմպիոն, ուկրաինացի Օլեկսանդր Գրուշինն է:

Մ23 աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի Մ23 բրոնզե մեդալակիր, 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը կմեկնարկի  որակավորման փուլից, որտեղ ուժերը կչափի Տոկիոյի եւ Փարիզի Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն (67 կգ), Եվրոպայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, ուկրաինացի Պարվիզ Նասիբովի հետ: 

Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից: Մրցակիցը էստոնացի Ռիչարդ Կարելսոնն է:

Ապրիլի 11-ին մեկնարկային գոտեմարտերում պարտված Կարեն Խաչատրյանն (87 կգ) ու Դավիթ Օվասապյանը (130 կգ) սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում