Կինոյի տղա՞ ես ուզում խաղալ, ես քո նմաններին վաղուց եմ տեսել. Հակոբ Ասլանյան

Ներքաղաքական

«Ես ՔՊ-ից ընդհանրապես վիրավորված չեմ»,- օրերս դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող ՔՊ խմբակցությունից հեռացված, այժմ անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանը։ Նա մանրամասնում է. «Ասել եմ, որ շնորհակալ եմ ՔՊ-ին, որովհետեւ նրանք վերադարձրեցին Ասլանյանին՝ Ասլանյանին։ ՔՊ-ից իմ դուրս գալը տեղի ունեցավ այն պատճառով, որ կուսակցությունը շեղվել է իր սկզբունքներից ու արժեքներից, որոնք մենք ընդունում էինք հեղափոխության ընթացքում։ Այդ պատճառով մենք ստիպված էինք հեռանալ՝ տեսնելով, որ այլեւս չենք կարող միասին շարունակել այդ ճանապարհը։ Նրանք ուղղություն են փոխել, իսկ մենք շարունակում ենք մեր սկզբունքներին հավատարիմ մնալ»։ «Իրավունք»-ի հետ զրույցում ՀԱԿՈԲ ԱՍԼԱՆՅԱՆԸ վերահաստատեց՝ ինքը ՔՊ-ից դուրս չի եկել, իրեն հեռացրել են:

Դատարանը մեղավոր է ճանաչել Ձեզ հետ ավտոբուսում միջադեպ ունեցած Սամվել Վարդանյանին՝ խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու մեջ, իսկ մյուս հոդվածով՝ ատելության խոսք, դատարանը կայացրել է արդարացման վճիռ։ Ի՞նչ կասեք այս մասին:

Ինչ վերաբերում է ավտոբուսում կատարված երևույթին՝ գտնում եմ, որ ոչ ոք քաղաքական հայացքների համար իրավունք չունի` դիմացի մարդուն անձնական վիրավորանքներ հասցնելու։ Դրա համար էլ պետք է նա խստորեն պատժվի։ Համաձայն չի՞ եղել այն կուսակցության, այն իշխանության հետ, որն այս երկրում է, թող ինքը բարի լինի՝ իր նմաններին հավաքի, սկսի լուրջ պայքար՝ քաղաքական պայքար, եւ ոչ թե խուլիգանի նման ավտոբուսում հարձակվի մի մարդու վրա, որն իր համեմատ այնքան շատ բան է արել երկրի համար, որ ինքը եթե ուզենա, կյանքում չի կարողանալու անել։ Մարդ, ով իր կրկնակի, եւ նույնիսկ իր պապի տարիքին է, ու այդ ամբողջ տարիների ընթացքում իր գործունեությամբ միայն օժանդակել է իր երկրին ու պետությանը: Տեսեք, ես չեմ ասում՝ իշխանության։ Երբ երկրում եղել են տարբեր իշխանություններ, որոնք սրտովս չեն եղել, բայց հաշվի առնելով, որ դա իմ երկիրն է եւ երկրի համար ինչ-որ բան կարող էի անել, արել եմ: Արել եմ երկրի, պետության համար, բայցոչիշխանության։

Այնպես որ, իրենց արածը կամ իր արածն, ուղղակի, գործիք է կամ մնում է որպես գործիք այն մարդկանց ձեռքում, ովքեր ուզում են իշխանությունը վերազավթել։ Եվ այդքանով կարելի է ասել, որ ամեն ինչ վերջացավ, գնաց։ Թող իզուր տեղը իրեն ոչ հայրենասերի տեղ դնի, ոչ էլ՝ ուրիշ մի բանի։ Ինքն ուղղակի գործիք է բոլոր այն մարդկանց ձեռքում, ովքեր ուզում են իշխանությունը վերազավթել, որպեսզի պահեն այս պետությունից ու հայրենիքիցս իրենց լափածներն ու տարածները։ Դրա համար էլ ես ոչ մի մեղմացուցիչ հանգամանք իր արածի մեջ չեմ տեսնում։

Սամվել Վարդանյանը, ըստ էության, Ձեզ հանրային պարսավանքի էր ենթարկել ընդամենը ՔՊ-ական լինելու համար: Երբ հիմա ՔՊ-ից դուրս եք եկել, արդյո՞ք չի ստացվում, որ Դուք էլ համամիտ եք նրա հետ, որ ՔՊ-ն, իսկապես, վատն է, իր գնահատմամբ՝ հակահայկական:

Ո՛չ։ Եկեք դրանք տարբեր հարթություններով հասկանանք։ Ես նորից եմ ասում, որ ինձ ՔՊ-ից հեռացրել են, եւ դա որեւէ նշանակություն չունի։ Ես տվյալ անձին չեմ կարող ներել, քանի որ ինքը ոչ թե ՔՊ-ին է «կպել», այլ «կպել» է Ասլանյան Հակոբ անձին՝ քաղաքացուն՝ նրան կոչելով «վիժվածք», նրան կոչելով «սրիկա» եւ չգիտեմ ինչ այլ բառեր։ Ուզո՞ւմ ես պայքարել երկրիդ իշխանությունների դեմ, նորից եմ ասում՝ գնա՛, հավաքի՛ր քո կողմնակիցներին, քո գաղափարակիցներով, քո մարդկանցով պայքարիր։ Պետության դեմ մի կռվիր։ Դու իշխանության դեմ ուրիշ տեսակ բան արա։ Անձամբ դու ինքդ մարդկանց իրավունք չունես վիրավորելու խուլիգանական ձեւով։

Ենթադրենք, եթե ես ինձ չկարողանայի զսպել, եւ մեծ վեճ լիներ, ապա լավ չէր լինի, չէ՞։ Ես կարծում եմ, որ ոչ ոք իրավունք չունի։ Ասում է՝ իր իրավունքն է իրացրել, իսկ այստեղ հարց է ծագում՝ արդյոք ինքն իմ իրավունքը հաշվի առե՞լ է։ Չէ՞ որ եթե մենք իսկապես ուզում ենք ունենալ կայացած պետություն ու կայացած մարդկային հասարակություն, պետք է հասկանանք, որ մեզնից յուրաքանչյուրը իր ազատության սահմանները պետք է տանի մինչեւ այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինի ազատությունը։ Եթե ինքն ազատ է` իր կամքն արտահայտելու, ապա ես ազա՞տ չեմ իմ կամքն ազատ արտահայտելու համար։ Կարո՞ղ է պատահի, որ ես պետք է գնայի Վարդանյան Սամվելին հարցնեի, թե ո՞ր կուսակցության անդամ պետք է լինեմ, որպեսզի դա իր դուրը գար։ Կարո՞ղ է պատահի նաեւ՝ ինքը պետք է որոշեր, թե ես ոնց նստեմ եւ ոնց դուրս գամ։ Սա ի՞նչ մտածողություն է՝ «իմ դուրը չի գալիս, եւ ես ինչ ուզում՝ անում եմ»։ Իմ դուրն էլ, հավատացեք, շատ բան չի գալիս, բայց ես ինքս ինձ թույլ չեմ տալիս նման բան։

Գոյություն ունի երկրում իշխանություն, եւ եթե դու համաձայն չես այդ իշխանության հետ, ապա 100-րդ անգամ կարող եմ ասել՝ հավաքի՛ր քո համակիրներին, համախոհներին, քաղաքական պայքար սկսիր, տապալիր նրանց, եւ եթե նրանց գործողություններով՝ նաեւ հետագայում, երբ դու իշխանություն կլինես ու կտեսնես հակապետական գործունեություն, ապա կարողացիր նաեւ դատի տալ նրան։ Բայց քաղաքացու ձեւով ժողովրդի մեջ կանգնել ես ու ինձ վիրավորում ե՞ս։ Բա որ այդ րոպեին, ենթադրենք, ինքը չնկատեր, իմ տղաներն այնտեղ լինեին ու տեսնեին, թե իրենց հորն ինչպես է վերաբերվում։ Բա որ վեր կենային ու գլուխը ջարդեին, եւ մեծ պատմություն լիներ, ո՞նց կլիներ։ Այդ դեպքում ես էլ կասեի, որ իմ տղաներն էլ իրենց իրավունքներն են իրականացրել։ Ասածիս ենթատեքստը նրանում է, որ ինչ ուզում ես՝ արա, բայց մարդուն մի՛ կպիր, խուլիգանություն մի՛ արա։ Կինոյի տղա՞ ես ուզում խաղալ։ Ես քո նմաններին վաղուց եմ տեսել։ Ինձ վախեցնելն էլ մի փոքր դժվար է։ Ես իմ վախերը վաղուց թողել եմ։      

Այսինքն՝ ստացվում է, որ Ձեզ նախատել են որպես ՔՊ-ական եւ կուսակցության ու խմբակցության շարքերից դուրս են հանել: Մինչդեռ ինքներդ ՔՊ-ից դուրս գալու կարիք չէի՞ք տեսնում:

Դա կուսակցություն է, որն իր վարչությունով որոշում է կայացրել ինձ իր կազմից հեռացնելու համար: Դա ՔՊ-ից դուրս գալ չէ, այլ դա հեռացում է տվյալ կուսակցությունից:

Պարոն Ասլանյան, ի վերջո, ինքներդ համաձայն եղե՞լ եք արդյոք այդ կայացրած որոշման հետ, թե՝ ոչ:

Ես դրան չեմ պատասխանի, որովհետեւ համաձայն եմ կամ համաձայն չեմ, կարեւորն այստեղ դա չէ։ Կարեւորն այն է, որ իրենք գտել են, թե ես իրենց կազմում չպետք է լինեմ, որովհետեւ չեմ ենթարկվել այդ կուսակցության կանոնակարգին։ Առաջին հերթին՝ չեմ եղել այն անձնավորությունը, որը լռել է ամեն ինչի հանդեպ, այլ ունեցել է իր առանձին կարծիքն ու մոտեցումները, ինչը ինչ-որ ձեւով պետք է հանգեցներ դրան։

Փաստորեն, անգամ այսքանից հետո՝ ՔՊ-ից վիրավորված է՞լ չեք:

Ոչ, ես ՔՊ-ից վիրավորված չեմ։ Սովորաբար, կյանքում շատ հազվադեպ եմ վիրավորվում, որովհետեւ կարծում եմ՝ չկա անհրաժեշտություն վիրավորվելու այնպիսի դեպքերում, երբ ինչ-որ բան տեղի է ունեցել, եւ արդեն այն անցած է։ Ես միշտ փորձում եմ ընդունել այն, ինչ տեղի է ունեցել, առանց ի զորու լինելու ապրել անցյալի տագնապներով։ Այնպես որ, երբ ինչ-որ բան չի ստացվել, ես փորձում եմ հասկանալ, որ սա պարզապես փորձ էր, ու ոչինչ չի եղել անփոխարինելի։ Իսկ քաղաքականությունը, որը ես տեսնում եմ այս պարագայում, մնում են քաղաքական մոտեցումներ՝ առանց անձնական միտումներից կամ մարդկային ապրումներից դուրս։ Դա նաեւ իր տեսակետից, միեւնույնն է, որ մեզնից շատերս կարող ենք փոխել մեր վերաբերմունքն ու արձագանքը տվյալ իրավիճակի մեջ։    

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում