ԵԱ. Մալխաս Ամոյանը և Կարեն Ասլանյանը կիսաեզրափակիչում են
Սպորտ
Մալխաս Ամոյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում դուրս է եկել կիսաեզրափակիչ:
77 կգ քաշային կարգի 1/4 եզրափակիչում Ամոյանը 7-2 հաշվով հաղթել է Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդր Սոլովեյին: Կիսաեզրափակիչում Մալխաս Ամոյանն ուժերը կչափի Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշ Հայկ Մնացականյանի հետ:
63 կգ քաշայինների պայքարում կիսաեզրափակիչի ուղեգիր է նվաճել Կարեն Ասլանյանը, որը քառորդ եզրափակիչում հաղթել է լեհ Մաիրբեկ Սարիմովին: Ասլանյանը կիսաեզրափակիչում կմրցի Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրիյ Սեմենչուկի հետ:
https://iravunk.com/sim/?p=310205&l=am/