«Հրապարակ». Դեսպանահավաքին կոշտ զգուշացումներ են եղել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 7-ին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ, քննարկել եվրասիական տարածաշրջանի անվտանգային խնդիրները։

Մասնակցել է նաեւ Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։ Ռուսաստանի ԱԳՆ-ն այդ հանդիպման մասին ընդամենը հաղորդեց, թե Լավրովը ներկաների ուշադրությունն է հրավիրել «ՆԱՏՕ-ի երկրների վտանգավոր գործողությունների վրա՝ ուղղված Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը, պայթյունավտանգ իրավիճակին Մերձավոր Արեւելքում, ինչպես նաեւ՝ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի կայունությանը սպառնացող վտանգներին»։

Մինչդեռ տեղեկություն ունենք, որ Լավրովը բավականին կոշտ զգուշացրել է, թե շուտով զբաղվելու են տարածաշրջանային այն երկրներով, որոնք, օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմից, Արեւմուտքի ազդեցության գոտին են ընդլայնել՝ ի հակակշիռ Ռուսաստանի։ Մասնավորապես, հատուկ շեշտել է Հայաստանը։ Ուշագրավ է, որ այդ հանդիպման մասին մինչ օրս ՀՀ դեսպանության կայքում չկա տեղեկատվություն։ Մեզ ասացին նաեւ, որ, չնայած սրան, Լավրովը բավական ջերմ հարաբերություններ ունի Արսենյանի հետ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=310162&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան