«Առնո Բաբաջանյան» համերգասրահում ապրիլին սպասվում են մեկը մյուսից ինքնատիպ միջոցառումներ

ՍԻՄ-Հրապարակումներ

Ինչպես միշտ, «Առնո Բաբաջանյան» համերգասրահը չի դադարում զարմացնել իր հանդիսատեսին բարձրաճաշակ ու նորաոճ նախագծերով։ Ապրիլ ամսվա ընթացքում բազմաթիվ են հետաքրքիր ու ինքնատիպ միջոցառումները՝ պատրաստ գոհացնելու ցանկացած երաժշտական քիմքի տեր մարդուն։

Ապրիլի 12-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի Ներքնահարկում տեղի կունենա ժամանակակից հայ երաժշտական աշխարհում իր յուրահատուկ տեղն
ունեցող Ալտիթյուն խմբի համերգը։ Հնչելու են կատարումներ, որոնք կմիաձուլեն ջազի, ֆյուժնի, r&b-ի և սոուլի հարուստ երանգները։ Համերգը հիանալի
հնարավորություն է բացահայտելու նոր երաժշտական մտածողություն և հնչողություն խմբի ինքնատիպ կատարողականության միջոցով։

Ապրիլի 13-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա “Beatles in Jazz” խորագրով համերգը։ Դեյվ Գյոդակյանը և նրա երաժիշտ ընկերները կրկին կլինեն
բեմում՝ ներկայացնելու լեգենդար The Beatles խմբի անմահ հիթերը նորովի՝ ջազային հնչողությամբ։ Համերգը կմիավորի The Beatles-ի երկրպագուներին, նաև ջազի սիրահարներին հուզիչ ու նոստալգիկ համերգային երեկոյի շրջանակում։


Ապրիլի 17-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի Ներքնահարկում «Ապրող պաստառ» մուլտիմեդիա ցուցադրության բացումն է։ Ցուցադրության հիմքում Գոհար Գիժլարյանի դիպլոմային աշխատանքն է՝ Երևանի Փանոս Թերլենեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտ։ «Ապրող պաստառ»-ը
պատկերի՝ կենդանություն առնելու մասին է․ այն միահյուսում է շարժումը, հնչյունները և հեղինակի ձայնը՝ ստեղծելով ամբողջական մուլտիմեդիա ներկայացում։
Ցուցադրության բացումը կուղեկցվի թեմատիկ ժամանակակից պարային պերֆորմանսով։


Իսկ ապրիլի 18-ին տեղի կունենա ապրիլյան հերթական բարձրարվեստ երաժշտական երեկոն։ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում դաշնամուրային տրիոյով
հանդես կգան դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանը, ջութակահար Դավիթ Հարությունյանը և թավջութակահար Միքայել Հախնազարյանը։ Կկատարվեն Լյուդվիգ
վան Բեթհովենի, Առնոլդ Շյոնբերգի և Յոհաննես Բրամսի ստեղծագործություններից։


Ապրիլի 22-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի Ներքնահարկում տիրելու է ռավելյան տրամադրություն։ Սպասվում է «Մորիս Ռավել 150» խորագրով համերգ, որի ընթացքում կհնչեն բացառապես ֆրանսիացի մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունները։ Համերգին հանդես կգան մեցցո-սոպրանո Վարսենիկ
Ավանյանը և դաշնակահար Ելենա Վարդազարյանը։ Համերգը անցկացվում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում՝ նշանավորելով ֆրանսիական
մշակույթի և երաժշտության բացառիկ ժառանգությունը։



Ապրիլի թերևս ամենասպասված համերգը Ժամանակակից ֆրանսիացի դաշնակահար և իմպրովիզատոր Թիբո Մենիլոյի մենահամերգն է ապրիլի 25-
ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Մենիլոն կներկայացնի իմպրովիզացիոն կատարումներ՝ ոգեշնչված Բախից, Ռավելից, Դեբյուսիից, Մեսիանից,
Սկարլատիից, Կոմիտասից, Գյուրջիևից, Սթիվ Ռայխից ու Քեյթ Ջարեթից։ Դաշնակահարն ստեղծում է իր յուրատիպ հնչողությունը՝ լցված մեղեդիականությամբ,
պոլիֆոնիայով ու համարձակ նորարարություններով։ Թիբո Մենիլոյի պապը հանրահայտ ֆրանսիացի ջազ դաշնակահար Ռոժե Մենիլոն է, ով
ստացել է «սերունդների ուսուցիչ» բնորոշումը։


Ապրիլի 27-ն այն կիրակին է, որն արժե անցկացնել նոստալգիկ տրամադրությամբ։ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կհնչեն սովետական երգեր՝
«ARM.STRONG DIXIE» խմբի կենդանի կատարմամբ։ Երեկոն բոլոր նրանց համար է, ում հիշողություններում ապրում են հին նվագարկիչներն ու կասետները, մոմի լույսի տակ անցկացված երաժշտական ժամերը և սիրված սովետական երգերը։ «ARM.STRONG DIXIE» խումբը բեմ կբարձրանա՝ վերադարձնելու այդ ջերմ, սրտաբաց ու անմոռանալի պահերը՝ նոր հնչողությամբ, բայց նույն զգացողությամբ։ Այս համերգը միտված է կապելու տարբեր սերունդներին այն
երգերով, որոնք բոլորս դեռ հիշում ենք։ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում