ՔՊ-ում դեռ ճոճում են Վիլենի մանդատը դնելու թեման. «Իրավունք»
Ներքաղաքական
Այլեւս դադարեցված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյանի պատգամավորական լիազորությունները: Այս մասին ասված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ: Սակայն նրա անվան շուրջ շշուկները ՔՊ-ում չեն դադարում: Մի մասը վարկած է առաջ քաշում, թե Վիլեն Գաբրիելյանն իրականում խմած չի եղել, այլ ուռած է եղել, դրա համար վայր դրեց մանդատը՝ Փաշինյան Նիկոլի լուռ համաձայնությամբ: Մյուսները պնդում են, նրան պարզապես առիթ էր պետք` ձերբազատվելու Փաշինյանից ու ՔՊ-ից, որովհետեւ նրանց հետ նույն օդը շնչելն այլեւս անհնար է դարձել:
Սեփ. լրատվություն
https://iravunk.com/sim/?p=310152&l=am/