Սարիկը քաղաքապետ չդարձավ, հիմա էլ ուժերը փորձում է գողական դառնալո՞ւ հարցում. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

«Այն, ինչ ասացի այսօր, նշանակում է, որ ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում, որովհետեւ, եթե ես սովորեի, 6-7 տարի առաջ այս ելույթը նույն ձեւով այս նույն տեղում կունենայի։ Այն, որ ես հիմա եմ սրա մասին խոսում, նշանակում է, որ 7 տարի մնացել եմ առաջին դասարանում»,- կառավարության երեկվա նիստում խոստովանել է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ եւ ընդգծել՝ մարդիկ գիտելիքի պակաս ունեն, որովհետեւ գիտելիքի պակաս ունեն կառավարության անդամները: Ի՞նչ ասես, զարմանալիորեն անկեղծ է Փաշինյան Նիկոլը: Ի դեպ, անդրադառնալով վերոնշյալին՝ ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը բաց նամակ է հեղել կառավարության անդամներին, Քաղպայմանագիր կուսակցության վարչության ներկայացուցիչներին եւ ՔՊ-ի պատգամավորներին, որում մասնավորապես ասված է. «Ուշագրավ է, որ նման աղմկահարույց, եթե կուզեք, ճշմարիտ, եթե կուզեք լկտի սուտ հայտարարությունից անցել է տեւական ժամանակ, սակայն կառավարության ոչ մի անդամ, ՔՊ որեւէ ներկայացուցիչ չի համարձակվել տարածել այս խոսքերի տեսաձայնագրությունը կամ տեքստային տարբերակը։ Հարց է առաջանում՝ դուք կարծում եք, թե ձեր ղեկավարը սխալվո՞ւմ է, ստո՞ւմ է, թե՞ գուցե կարծում եք, որ նա հոգեկան խանգարում ունի։ Եթե՝ ոչ, ապա ինչո՞ւ չեք արձագանքում։ Եթե համաձայն եք նրա ասածի հետ, ուրեմն՝ ի՞նչ եք անում իշխանության ղեկին՝ ունենալով գիտելիքի այն պակասը, որի մասին խոստովանեց ձեր առաջնորդը»։

Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու ՍԱՐԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ,  ո՛չ ավել, ո՛չ պակաս, «ռազբորկայի» է կանչել իրեն սոցցանցում մեկնաբանություն գրած կին օգտատիրոջ ամուսնուն կամ եղբորը: Օգտատերը գրել էր, որ ՔՊ-ի հետեւից գնալը «ժեխություն է», Սարիկ Մինասյանն էլ աքլորացել էր, թե՝ «Ամուսին, եղբայր ունե՞ս, համար տու, անուն ասա, իրան բացատրենք, կին ես, ի՞նչ քեզ ասենք»: Երբ այս երկխոսությունը գրավեց լայն հանրության ուշադրությունը, վերոնշյալ կնոջն այլեւս սոցցանցում գտնել հնարավոր չեղավ: Ամենայն հավանականությամբ, թիրախավորված քաղաքացին, ստիպված էր եղել ջնջել ֆեյսբուքյան էջը: Ի՞նչ ասես, փաստորեն, Սարիկը քաղաքապետ չդարձավ, հիմա էլ ուժերը փորձում է գողական դառնալո՞ւ հարցում: Ի դեպ, Սարիկ Մինասյանն առաջին անգամ չէ, որ հանրայնորեն իրեն նման վարքագիծ է թույլ տալիս: Նախընտրական քարոզարշավի ժամանակ էլ այս քաղաքական թիմից այն քաղաքական թիմում հայտնվելուն վերաբերող հարցին ի պատասխան՝ հարց տվող քաղաքացուն էր հրավիրել «ռազբորկայի»։

Երիցս եկել ենք այն համոզման, որ նախկին ՔՊ-ական չի լինում, բայց այնպիսի դիրքավորմամբ, ինչպես հանդես է գալիս նախկին ՔՊ-ական, բայց դեռ պատգամավոր ՀԱԿՈԲ ԱՍԼԱՆՅԱՆԸ, ուղղակի, ապշել կարելի է: Նշենք, որ դատարանը մեղավոր է ճանաչել վերջինիս` ավտոբուսում հանրային պարսավանքի արժանացրած 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Վարդանյանին՝ խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու մեջ: Իսկ մյուս հոդվածով՝ ատելության խոսք, որն ազատազրկում էր նախատեսում 1-4 տարով, դատարանը կայացրել է արդարացման վճիռ։ Թվում էր, թե Հակոբ Ասլանյանը, ՔՊ-ից տարանջատվելով, պետք է այլ դիրքորոշում ունենար, հասկանար, որ եթե ինքը չլիներ ՔՊ-ական, ավտոբուսում միայն հարգանքի կարժանանար Ս. Վարդանյանի կողմից, բայց՝ չէ: Հ. Ասլանյանը լրագրողների հետ ճեպազրույցում խրոխտ հայտարարել է, թե Սամվել Վարդանյանն ինքն է իրեն տարել դատարանի առջեւ, մարդը իր արարքների համար է պատասխան տալիս: Հարց է ծագում՝ լավ գոնե գեթ մեկ սկզբունքային տարբերություն կա՞ Հակոբ Ասլանյանի եւ ՔՊ-ի միջեւ:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում