Թարվերդյանը պնդում է՝ իր և Մարտուն Գրիգորյանի միջև ոչ մի հակասություն չի եղել

Ներքաղաքական

Գյումրիի ավագանու նախընտրական շեմը հաղթահարած հինգ քաղաքական ուժերից չորսը՝ առանց պաշտոնների ակնկալիքի, ապրիլի 16-ին՝ ավագանու անդրանիկ նիստին, խոստացել են, որ ձայներ են ապահովելու Վարդան Ղուկասյանին՝ քաղաքապետ դարձնելու համար: Մինչդեռ Հանրային հեռուստաընկերությունում «Մեծ բանավեճի» ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքի մաս կազմող «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանն առաջարկել է այլ տարբերակ՝ Վարդան Ղուկասյանից բացի, կարող է քաղաքապետի թեկնածու առաջադրվել հենց Մարտուն Գրիգորյանը։ Թարվերդյանին ուղղված ճշտող հարցին, որ եթե առաջադրվում են Վարդան Ղուկասյանը եւ Մարտուն Գրիգորյանը, ինքն ակնկալում է, որ ՔՊ-ն Մարտուն Գրիգորյանին կընտրի՞, նա պատասխանել է. «Միգուցե»։ Վերոնշյալից հետո՝ Մարտուն Գրիգորյանը ստիպված հանդես եկավ նոր պարզաբանմամբ հայտարարելով, որ բացի իրենից «Մեր քաղաքը» դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ եւ ղեկավար չի կարող հանդես գալ՝ առանց իր հետ համաձայնեցնելու։ Մնացած ելույթները, հայտարարությունները, կարծիքներն ու հարցազրույցները կապ չունեն իր ու «Մեր քաղաքը» դաշինքի հետ։ Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ «Մեր քաղաքը» դաշինքի մաս կազմող «Հայրենիք» կուսակցությունը՝ ընդգծելով, որ իրենց տեսակետը համահունչ է Մարտուն Գրիգորյանի հրապարակային հայտարարությանը՝ Վարդան Ղուկասյանին համայնքի ղեկավար ընտրվելու նպատակով քվեներ ապահովելու, ՔՊ վերարտադրությունը Գյումրիում թույլ չտալու վերաբերյալ: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ ԵՐՎԱՆԴ ԹԱՐՎԵՐԴՅԱՆԻ հետ:

Կբացե՞ք փակագծերը, թե ինչ հակասություններ կան Ձեր եւ «Մեր քաղաքը» դաշինքի մյուս ներկայացուցիչների միջեւ եւ ինչո՞ւ Ձեր հայտարարությունը Հանրայինում սվիններով ընդունվեց հենց թիմակիցների կողմից:

Սա քաղաքական գործընթացների կարգավորման մոդել է, որը վերաբերում է ոչ միայն Գյումրու ընտրություններին, այլեւ ընդհանուր առմամբ ամբողջ քաղաքական դաշտին։ Այս մոդելը, որտեղ քննարկվում են քաղաքական շարժումների եւ ընտրական դաշինքների տարբերակները, չի ենթադրում որեւէ հակասություն, թեեւ կարող է ստեղծվել տպավորություն, որ առկա է կոնֆլիկտ, հատկապես այնպիսի հայտարարությունների մեջ, ինչպիսիք են Գրիգորյանի կամ Վանեցյանի խոսքերը։ Իհարկե, երկուսն էլ ճիշտ են, քանի որ նրանք նշում են, որ այն, ինչ առաջարկվել է, դեռեւս դաշինքի պաշտոնական հայտարարություն չէ, այլ միայն Երվանդի կողմից ներկայացված որոշակի առաջարկ՝ որպես լուծման տարբերակ։

Եվ ինչպես մենք հասկացանք եղած զարգացումներից, իշխանության՝ հատկապես Ազգային ժողովի նախագահի հայտարարությունը, միանշանակ եւ հստակ ձեւով բացահայտեց, որ իշխանությունը չի պատրաստվում առաջադրել թեկնածու։ Այս մոտեցումը առնվազն մերժում է այն տեսլականը, ըստ որի` իշխանությունը կամ նրա ներկայացուցիչները կարող էին մասնակցել այս գործընթացին՝ թեկնածու առաջադրելու միջոցով։ Նման իրավիճակներում, երբ ընդդիմություն-իշխանություն բեւեռների միջեւ կա միմյանց մրցակցություն, ինչպես օրինակ միջազգային քաղաքական պրակտիկայում, պարտվող կողմը սովորաբար չի առաջադրում թեկնածություն։ Այդ դեպքում այն քաղաքական ուժերը, որոնք ունակ են ներկայացնել իրենց անդամներին օրենսդիր մարմնում, մասնակցում են միայն որոշիչ քննարկումներին՝ առանց առաջարկելու թեկնածուներ։

Այս ամբողջ գործընթացի նպատակն է՝ ցույց տալ, որ այն ոչ թե պարզապես դաշինքի առաջարկություն էր, այլ մի համակարգ, որն ավելի լայն կիրառություն ունի՝ ի վիճակի լինելով արդյունավետ համագործակցել տարբեր քաղաքական ուժերի հետ՝ առանց դրանց համախմբման՝ իշխանության հետ։ Սա նշանակում է, որ իհարկե, տեղի է ունեցել մի մոդելի կիրառություն, որտեղ ավագանու անդամները, որոշակիորեն, դրական դեր են խաղացել թեկնածուների առաջադրելու հարցում։ Այս մոդելը, որը ներկայում բազմաթիվ մարդկանց համար կարող է տարօրինակ թվալ, բայց, միեւնույն ժամանակ, շատերը հավատում են դրա արդյունավետությանը, որը նաեւ ապագայում կարող է դառնալ ամենապահանջված ու կիրառելի մոտեցումը՝ ոչ միայն Գյումրու, այլ նաեւ հանրապետության ողջ քաղաքական կյանքում։

Այսինքն՝ կարո՞ղ ենք փաստել, որ «Մեր քաղաք»-ը դաշինքի մաս կազմող «Հայրենիք» կուսակցության կամ Մարտուն Գրիգորյանի հետ չունե՞ք որեւէ հակասություն:

Ո՛չ, բացարձակապես ոչ մի հակասություն չի եղել, եւ ոչինչ քննարկման տեղիք չի տվել:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում