Այսօր ժողովրդին թուլացնում են, որ ղեկավարը մնա. Մարգարիտա Պետրոսյան

Ներքաղաքական
«Ինձ համար արժանապատիվ ապրելը սկսվում է անվտանգությունից։
Ոչ թե հարմարավետ տրանսպորտով երթևեկելու հնարավորությունից, ոչ թե նոր ներկված կանգառից կամ լուսավոր շենքերից։ Իմ արժանապատվությունը չի չափվում ասֆալտի հաստությամբ, այլ՝ արդյոք ես ու իմ ընտանիքը կարող ենք առանց վախի դուրս գալ փողոց, վստահ լինել մեր պետության վրա ու հավատալ վաղվա օրվան։
 
Արժանապատիվ կյանքը՝ դա հզոր պետությունն է, որտեղ ղեկավարը իր ժողովրդին պաշտպանում է՝ ոչ թե ծաղրում։ Դա պետությունն է, որտեղ մարդուն չեն նվաստացնում սեփական կարծիք ունենալու, հնչեցնելու կամ արժանապատվորեն ապրելու համար։ Դա երկիր է, որտեղ ուժը չափվում է պատասխանատվությամբ, ոչ թե բարձրախոսներով։
 
Եվ այսօր մենք չունենք այդ արժանապատիվ կյանքը։ Մենք ունենք իշխանություն, որը ձեր ձայնով եկել է, բայց՝ ձեր վստահությունը դարձել է ձեր ցավը։ Նրանց ամեն քայլը ոչ միայն երկիրն է տանում ծանր ու վտանգավոր ուղղությամբ, այլև ձեզ՝ որպես քաղաքացի, որպես մարդ, օրեցօր նսեմացնում է։ Զրկում է ձեզ ձեր ձայնից, ձեր արժանապատվությունից, ձեր ազատ կամքից։
Հաճախ ասում են՝ ժողովրդավար երկիր ենք։
 
Այո, այդպես է։ Ու հենց այդ պատճառով եմ հիշեցնում. Ժողովրդավար երկրում դուք բոլորդ վարչապետ եք։ Չկա ուժեղ ղեկավար առանց ուժեղ ժողովրդի։ Բայց այսօր ժողովրդին թուլացնում են, որ ղեկավարը մնա։ Չկա արժանապատիվ պետություն, երբ մարդը վախով է ապրում իր իսկ պետության մեջ։
 
Եվ չպետք է մոռանալ՝ ձեր քվեն միայն անցյալ չի, այն նաև ներկա է ու ապագա։ Ցավալի է, բայց այս իշխանությունը բերել էիք հույսով, բայց մնացիք՝ հիասթափությամբ։ Եկել էր խոստումով, բայց մնաց՝ լռությամբ։
Եկել էր ժողովրդի անունից, բայց այսօր կանգնած է ժողովրդի դեմ…», - գրել է Նաիրի խոշորացված համայնքի «Իմ հզոր համայնք» խմբակցության ավագանու անդամ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում