Գռզոյի ԱՊՊԱ-ն վնասո՞վ է աշխատում.Armenian info
Հասարակություն
Գռզոն բողոքել է. «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում. տրտնջացել է ճանապարհների ոչ պատշաճ կահավորումից: «Շատ մեծ դժգոհություն եմ ուզում հայտնել. ճանապարհներին մի տեղ վերանորոգում է գնում, միլիարդներով գումարներ է պետությունը վճարում, բայց նախազգուշացնող նշանները շատ ավելի կարճ են… Արտասահմանում այդպես չէ… Պետք է շատ ավելի շուտ զգուշացված լինես, պետք է հասկանանք՝ այնտեղ, որտեղ զգուշացված չէ, ինչքան վթար ենք ունեցել, զոհեր և վիրավորներ»,-հայտարարել է Գռզոն՝միաժամանակ տրտնջալով ճանապարհային նշանների անբավարարությունից:
Գռզոյի նկատառումը, իհարկե, օբյեկտիվ է, բայց ի՞նչն է իրականում նրան ստիպել նման հարց բարձրաձայնել: Գուցե սեփական կյանքի համա՞ր է վախենում: Բայց արդյոք ավելի շատ վախենում է ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ դառնալո՞ւց, թե՞ պարզապես ՃՏՊ-ների թվի աճը չի նպաստում Գռզոյի ԱՊՊԱ-ի բիզնեսի բարգավաճմանը: Թերևս հենց դա է գլխավոր պատճառը, որ ստիպել է Գռզոյին պահանջել կահավորել ճանապարհները. տարվա մեծ մասը մոնակոներում է անցկացնում, նրա ինչի՞ն է Հայաստանի ճանապարհների վիճակը,եթե ինքնաթիռով է գլխավորապես գալիս-գնում: