Ամեն մեկիս վրա արյուն կա. Լարիսա Ալավերդյան
Ներքաղաքական
Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ, դիմելով Հայաստանի ճակատագրի հանդեպ չեզոքություն ու անտարբերություն ցուցաբերող մտավորականներին ու հասարակական գործիչներին, ընդգծում է.
— Բոլորին ցանկանում եմ երկար կյանք, եթե իրենց իղձերի մեջ կա, որ իրենց շիրիմը Պանթեոնում լինի, թող իրականացվի: Բայց նաեւ հիշեցնում եմ՝ ապրիլի 24-ին թուրքական յաթաղանը սկզբից իրական մտավորականությանն է ոչնչացրել, ինչից խոսելու ունակությունը կորցրել է Կոմիտասը: Իմ սիրելի գրող Զոհրապն էլ դրան չէր հավատում, տեսանք, թե ինչ եղավ: Այսօր պետք է ոչ թե մտածենք այն մասին, թե ով որտեղ պետք է թաղվի, այլ այն մասին, որ ամեն մեկիս վրա արյուն կա: Ես էլ ձեզ հետ միասին կրում եմ պատասխանատվություն նրա համար, ինչ տեղի է ունեցել 2018-ից սկսած: Քաղաքականությունը ձեր ձեռքով է ամեն ինչ արել` ներառյալ 2020 թվականի պատերազմի զոհերը:
https://iravunk.com/sim/?p=310037&l=am/