Կյանքից հեռացել է Ալեքսանդր Թամանյանի ծոռը
Հասարակություն
Մեծ ցավով հայտնում ենք, որ այսօր կյանքից հեռացել է Ալեքսանդր Թամանյանի ծոռը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ներսես Սամվելի Քարամյանը:
Ն. Քարամյանը՝ Ալեքսանդր Թամանյանի ծոռն է, Գեւորգ Թամանյանի թոռն է, Գայանե Թամանյան-Կարամյանի՝ որդին։
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 10-ին, ժամը՝ 18:00-20:00-ն՝ «Լյուար» սգո սրահում (հասցեն՝ Սիլիկյան հին խճուղի, 18 շենք): Հուղարկավորությունը՝ ապրիլի 11-ին, ժամը` 13:00-ին՝ նույն վայրից։