«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Բուլղարիայում տեղի ունեցած միջազգային փառատոնից հայ պարողները վերադարձել են Գրան պրիով

Մշակութային

Քալաշյան Պարարվեստի դպրոցի սաները, սույն թվականի ապրիլի 5-7-ը մասնակցեցին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած երաժշտության և պարարվեստի ԱԲԱՆԻԿՈ 14-րդ միջազգային փառատոնին, որտեղ և արժանացան ԳՐԱՆ ՊՐԻ գլխավոր մրցանակին։

Փառատոնը կազմակերպվել էր Բուլղարական "Artvoices" երաժշտական կենտրոնի նախաձեռնությամբ՝ Սոֆիայի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ Փառատոնին մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած՝ ֆոլկլոր, ժամանակակից, դասական և այլ երաժշտական ու պարային ոճեր ներկայացնող մի քանի տասնյակից ավելի երգիչ մենակատարներ և պարային խմբեր, ովքեր իրենց գունեղ և ինքնատիպ երաժշտական ու պարային կատարումներով հանդես եկան տարբեր մրցութային անվանակարգերում և եզրափակիչ գալա համերգի ընթացքում։

Քալաշյան Պարարվեստի դպրոցի սաները մրցութային ծրագրում օտարերկրյա հանդիսատեսին և պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներին հիացրեցին իրենց փայլուն ելույթներով՝ ներկայացնելով երեք պարային կատարումներ՝

1. «Քայլերթ», բեմադրությունը՝ Ասատուր Քալաշյանի, երաժշտությունը՝ Արամ Խաչատրյանի, հատված՝ «Գայանե» բալետից,

2. «Զանգ, զանգ», երաժշտությունը՝ Կոմիտասի, բեմադրությունը՝ Աննա Քալաշյանի,

3. «Նուբար», երաժշտությունը՝ ժողովրդական, բեմադրությունը՝ Աննա Քալաշյանի։

Փառատոնը եզրափակվեց տոնական գալա համերգով, որտեղ հայազգի պարողները օտարազգի հանդիսատեսին հուզեցին չափազանց զգացմունքային և նրբագեղ՝ «Յաման Յար» ( երաժշտությունը Կոմիտասի, բեմադրությունը' Աննա Քալաշյանի) և «Անտունի» (երաժշտությունը՝ Գ. Գյուրջիևի, բեմադրությունը՝ Ասատուր Քալաշյանի) պարային կատարումներով։

Հիշեցնենք, որ սա Եվրոպական փառատոներում դպրոցի առաջին մասնակցությունն էր, որը իրականացվեց Հայ-Եվրոպական մշակութային կենտրոնի աջակցությամբ։ 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան