«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նիկոլն Արցախը կտա, ՀՀ֊ի տարածքները կտա, բազմահազար զոհեր կտա, բայց իշխանությունը ինքնակամ չի տա

Ներքաղաքական

Արդեն, իսկ հրապարակված բազմաթիվ լրագրողական հարցախույզեր ու սոցիոլոգիական հարցումներ կան, որտեղ մեր շատ հայրենակիցներ, պարզ ու շիտակ քաղաքացիներ, ազնվորեն ընդունում են, որ 2018-ին մոլորվել են: Շատերն են ավելի լավ ապագայի խոստումներով խաբվել ու ակամայից մասնակից դարձել նիկոլիզմի աղետաբեր իշխանազավթմանը: Պարզ, հասարակ քաղաքացիներին ոչ ոք մեղադրել չի կարող, որովհետև նրանք՝ ինչպես 2018-ին միամիտ ու ազնիվ էին իրենց ցանկությունների մեջ, նույնքան էլ այսօր ազնվորեն զղջում ու փոշմանել են կատարվածի համար:

Իսկ ինչպե՞ս վերաբերվել 2018թ.-ին  Նիկոլին աջակցած ու նրան՝ որպես «Սերժ մերժող» գործիք դիտարկածների հետ: Մի՞թե նրանք այնքան դյուրահավատ էին, որ կարծում էին, թե արևմտա-թուրքական գունավոր հեղափոխականը հետո իրենց իշխանություն կտա, կամ կկիսի իշխանությունը որևէ մեկի հետ: Նիկոլն Արցախը կտա, Հայաստանի տարածքները կտա, բազմահազար զոհեր կտա, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը կտա, ազգային շահերը կտա, բայց իշխանությունը որևէ մեկին ինքնակամ չի տա:

Նիկոլի վիճակն այսօր այնքան է վատացել, որ և՛ իրեն աջակցած արտաքին ուժերը, և՛ իշխանազավթումը ողջունած ներքաղաքական շրջանակները հրաժարվելով հրաժարվում են նրանից: 

Այստեղից էլ սկսվել է տարանջատման մեխանիկան: Քաղաքական ու նախընտրական առումով հասկանալի ցանկություն է, բայց մինչև որևէ մեկից տարանջատվելը, նրանք հասկանում են, որ նախ պետք է Նիկոլից տարանջատվեն: Իսկ դա անելու համար  որոշել են ընդամենը միամիտ ձևանալ ու աչքերը կլորացրած աջ ու ձախ նայելով առաջ քաշել , «ո՞վ բերեց Նիկոլին» հարցը: 

Տրամաբանական կլիներ, որ նիկոլիզմին հրապարակայնորեն աջակցած և ողջունած քաղաքական ուժերն ու անհատներն ազնվորեն կիսեին սեփական սխալների ծանր բեռը:  Բայց, քանի որ Նիկոլին աջակցելն այժմ համարվում է ծանր մեղք, ուրեմն վերջիններս որոշել են խեղաթյուրել իրականությունը և դեմ գնալով առողջ բանականությանը՝ փորձում են սեփական մեղքերը վերագրել Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին: Ստացվու՞մ է, իհարկե ոչ: 

Նույն կերպ նրանք կարող են ասել, որ վագրերն ապրում են հյուսիսային բևեռում: Կարող են ասել, որ ճնճղուկները ձմռանը քուն են մտնում; Կարող են ասել նաև, որ Հայաստանի մայրաքաղաքը Վեդին է: 

Որքան էլ ասեն՝ միևնույն է, ակնհայտ կեղծ պնդումները ճշմարտություն չեն դառնա: Իսկ, եթե իրականում ցանկանու՞մ են հեռացնել Նիկոլին, ապա պետք է դադարեցրեն այս կեղծ ու անիմաստ բալագանը: Բոլորն էլ լավ գիտակցում են, որ ոչ մի ուժ, ոչ մի անհատ միայնակ չի կարողանալու հասնել իշխանափոխության: 

Փորձեք Նիկոլից տարանջատվել՝ առանց ընդդիմադիր ներուժը պառակտելու: Այլապես, դրանից շահում է միայն Ադրբեջանը:

 

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը