Ինձ ստել եք, թե սաղ OK ա, շեֆ ջան. ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
Նիկոլ Փաշինյանին մոտ կանգնած աղբյուրների խոսքերով՝ Գյումրիի ընտրությունների արդյունքներից հետո՝ վերջինս խիստ հրահանգ է իջեցրել գյումրեցի ՔՊ-ականներին, որ «ռեխները քիչ ստեղ-ընդեղ շաղ տան»: Մասնավորապես՝ նշել է, թե՝ «Դուք մենակ խոսում եք ու էդ կերպ էլ ավելի սրում իրավիճակը»: Ասել է՝ հիմա ժամանակն է հաշվի նստել իրականության հետ՝ այն իրականության, որի թիվ մեկ մեղավորը հենց իրենք են: «Ինձ ստել եք, թե սաղ OK ա, շեֆ ջան», - մոտավորապես այսպիսի տեքստերով գանգատներ է իջնում վերեւներից: Միեւնույն ժամանակ, ասում են, որ ՔՊ-ականներն էլ իրենց հերթին են պատերի տակ դժգոհում, թե՝ «Սաղ իր պատճառով է պրավալ գնացել, մի բան էլ մեզ է մեղադրում»:
https://iravunk.com/sim/?p=309977&l=am/