ԵԱ. Արսեն Հարությունյանը կպայքարի ոսկե մեդալի համար
Սպորտ
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում 5-2 հաշվով հաղթեց Ալբանիան ներկայանցող Զելիմխան Աբակարովին և դուրս եկավ եզրափակիչ։
Եվրոպայի քառակի չեմպիոնը ոսկե մեդալի համար կգոտեմարտի Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, UWW-ի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Զաուր Ուգուևի հետ։
https://iravunk.com/sim/?p=309959&l=am/