ՔՊ-ն շեղվել է հեղափոխական արժեքներից, դրա համար էլ մենք հեռացվել ենք․ Հակոբ Ասլանյան
Իրավական
Ես շնորհակալ եմ ՔՊ–ին, որ վերադարձրեց Ասլանյանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ–ից հեռացված ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
Նա նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից իր դուրս գալը կապված է նրա հետ, որ ՔՊ–ն շեղվել է հեղափոխողական սկզբունքներից․ «Դրա համար էլ մենք հեռացվել ենք։ Իրենք գնում են ուրիշ ուղղությամբ։ Մենք ՔՊ–ի հետ նույն ճանապարհով չենք կարող գնալ»։
Պատգամավորի խոսքով՝ տարիների ընթացքում ինքը ստիպված է եղել կողմ քվեարկել շարտ հարցերի, որոնց ինքը համաձայն չի եղել․ «Դա ինձ շատ նեղացրել է։ Ժամանակի ընթացքում այդ խոսակցությունները հասել են մի կետի, որից հետո այլևս մեր՝ նույն ճանապարհով գնալը բացառվում էր»,– ասաց նա։
https://iravunk.com/sim/?p=309943&l=am/