Բաքվում պահվող հայ գերիները կարող են դուրս մնալ «խաղաղության համաձայնագրից». BBC

Թեմա

BBC-ի կովկասյան թղթակից Ռեյհան Դեմիտրին ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր «խաղաղության պայմանագրի» և, այդ համատեքստում,  Բաքվում  պահվող Ռուբեն Վարդանյանի ու հայ գերիների ճակատագրի մասին՝ նշելով, որ նրանք «կարող են դուրս մնալ խաղաղության համաձայնագրից»: Ստորև թարգմանաբար  ներկայացվում է  հոդվածը՝  որոշ կրճատումներով.

«Ռուբեն Վարդանյանը  Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, սակայն նրա միլիոնները  օգուտ  չունեն այժմ, երբ նա հարևան Ադրբեջանում ցմահ բանտարկության հեռանկարի առջև է կանգնած: Կովկասի այս երկու հարևան երկրները համաձայնվել են Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ տասնամյակներ տևող հակամարտությունը դադարեցնելու համաձայնագրի տեքստի շուրջ, սակայն Վարդանյանը և  Ղարաբաղի էթնիկ հայկական ղեկավարության մյուս 15 նախկին անդամները ընդգրկված չեն այս համաձայնագրում։ Նրանք դատվում են Բաքվի ռազմական դատարանում՝ մեղադրվելով պատերազմական հանցագործությունների մեջ:

… Ռուբեն Վարդանյանի համար ամեն ինչ փոխվեց 2022 թվականի սեպտեմբերին, երբ նա որոշեց տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ՝  տարածաշրջան, որը պատմականորեն բնակեցված էր էթնիկ հայերով, բայց  Խորհրդային Ադրբեջանի մաս էր կազմել։

Վարդանյանը հրաժարվեց իր ռուսական քաղաքացիությունից և դարձավ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո վարչապետը, որը հայերը կոչում են Արցախ։ Նա օգտագործեց իր անունը, կապերը և անգլերենի իմացությունը ՝ բարձրաձայնելու Ղարաբաղի հայերի դժվարին վիճակի մասին։

«Ղարաբաղի նկատմամբ միջազգային  այդ ուշադրությունը ակնհայտորեն գրգռում էր Ադրբեջանին»,- BBC-ին պատմել  է Ռուբեն Վարդանյանի որդին՝  Դավիթ Վարդանյանը։

Եղել են ենթադրություններ, որ Վարդանյանը տեղափոխվել է այնտեղ՝ խուսափելու Ռուսաստանի միլիարդատերերի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցներից, ովքեր կապեր ունեն Կրեմլի հետ։

Բաքվի կառավարությունը նրա՝ այդ պաշտոնը զբաղեցնելու որոշումը համարում էր անօրինական։ Նրա որդին պնդում է, որ նա առաջնորդվում էր տեղի հայերին օգնելու ցանկությամբ. «Մեր վերջին հանդիպման ժամանակ մենք վիճ ունեցանք. ես լիովին դեմ էի նրա որոշմանը, որը վտանգի տակ էր դնում  իրեն ու ամբողջ ընտանիքին։ Նա ասաց, որ չի կարողանա ապրել՝ իմանալով, որ ոչինչ չի արել Ղարաբաղի հայերի համար»։

Նրա հոր երկարամյա ընկեր Արման Ջիլավյանն ասում է, որ էթնիկ հայերին իրենց նախնիների հողում պահելու հարցում օգնելու նույնիսկ ամենահեռավոր հնարավորությունը  բավարար էր նրա համար։ «Ոմանք կասեն, որ սա իռացիոնալ  էր, ոմանք ասում են, որ սա հաշվարկված քաղաքական քայլ էր։ Կարծում եմ՝ դրանցից ոչ մեկը ճիշտ չէ»,- ասում է նա:

Ռուբեն Վարդանյանն արդեն երկու անգամ հացադուլ է հայտարարել՝ որպես  բողոք ոչ պատշաճ դատական գործընթացի՝ խոշտանգումների մեղադրանքների ֆոնին։

Ղարաբաղի նախկին ղեկավարության մյուս 15 անդամները նույնպես դատվում են Բաքվի ռազմական դատարանում՝ 1980-ականների վերջից մինչև հիմա իրագործած պատերազմական հանցագործությունների մեղադրանքով։

Ադրբեջանը պնդում է, որ դատվարությունը համապատասխանում է միջազգային իրավական չափանիշներին և իրավասու է դատել  պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ կասկածվողներին։ Սակայն անցյալ ամիս Բաքվի կառավարությունը հանձնարարեց  փակել Միջազգային Կարմիր Խաչի տեղական գրասենյակները՝ միակ միջազգային կազմակերպության, որը մուտքի հնարավորություն ուներ հայ բանտարկյալների մոտ։

…Խաղաղության համաձայնագրի մանրամասները դեռ չեն հրապարակվել, բայց պաշտոնյաները նշում են, որ նախագծի տեքստը չի ներառում բանտարկյալների հարցը կամ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը։

Բանտարկյալների մասին չհիշատակելը քննադատության է արժանացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ երկրի ներսում և արտերկրում:  Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Թորոսյանը կարծում է, որ այս հարցը պետք է լուծվի առանձին։ «Սա հակամարտող երկրների միջև խաղաղության պայմանագիր է։ Ես անձամբ կարծում եմ, որ միայն այս խաղաղության պայմանագրի ավարտը կամ ստորագրումը կարող է հիմք ստեղծել քաղաքական բանտարկյալների հարցը լուծելու համար»։

Վարդանյանը  բանտից զգուշացրել է, որ սա սխալ է։ «Սա ոչ միայն իմ և մյուս 15 հոգու դատավարությունն է, այլ բոլոր հայերի դատավարությունը», - ասել է նա աջակիցներին ուղղված ձայնագրության մեջ»։

 

https://iravunk.com/sim/?p=309927&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ