Պռոշյանի և Քասախի բնակիչները կրկին փակել են Աշտարակի մայրուղին
Հասարակություն
Պռոշյանի և Քասախի բնակիչները փակել են Աշտարակի մայրուղին և պահանջում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպում: Նրանք բողոքում են տրանսպորտի հարցի շուրջ, քանի որ Երևանի տրանսպորտն այլևս չի սպասարկելու մարզերի բնակիչներին:
Նրանք երեկ հանդիպել են ՏԿե նախարարի հետ, բայց քանի որ հարցին լուծում չի տրվել, այսօր կրկին դուրս են եկել փողոց` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու:
https://iravunk.com/sim/?p=309892&l=am/