ԵԱ. Այսօր մրցագորգ դուրս կգան Արսեն Հարությունյանը և Նարեկ Հարությունյանը
Սպորտ
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնությունում ապրիլի 8-ին գորգ դուրս կգան ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի վերջին երկու ներկայացուցիչները` Արսեն Հարությունյանը (61 կգ) և Նարեկ Հարությունյանը (74 կգ):
Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը 1/8 եզրափակիչում կմրցի բուլղարացի Սթիլյան Իլիևի դեմ, Նարեկ Հարությունյանը նույն փուլում կգոտեմարտի Հունգարիան ներկայացնող Մուրադ Կուրամագոմեդովի հետ:
https://iravunk.com/sim/?p=309889&l=am/