Բաքվի բանտից «ծիտիկը» բերեց հասցրեց Ռուբեն Վարդանյանի հերթական նամակը` նա երջանիկ է

Հասարակություն

 Երեկ  Ռուբեն Վարդանյանը հրապարակել է մի նամակ, որտեղ կիսվել է իր աշխարհայացքի դրույթներով։ Նա իրեն ներկայացնում է որպես " Աշխարհի մարդ հայկական ոգով", նշում է, որ մեկ միասնություն է իր կնոջ` Վերոնիկա Զոնաբենդի հետ եւ պարզապես երջանիկ մարդ է:

Իր նամակում Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ով մտածում է իր մասին: Իր նամակը նա  նվիրել է իր  ծնողներին, որոնք արդեն մահացել են եւ իր ավագ քրոջը: 

Սակայն Վարդանյանի նամակը ավելի խորիմաստ է, քան պարզապես  երախտագիտության կամ գնահատանքի խոսք: «Մենք բոլորս տարբեր կերպ ենք լսում եւ ընկալում նույն բառերը»,- նշում է Վարդանյանը:  Էլ ավելի երկիմաստ է հնչում իր այն միտքը, որ յուրաքանչյուրը պետք է «պատրաստ լինի ծանր ծննդաբերությանը, երբեմն կյանքի համար վտանգավոր»: Իր նամակը նա եզրափակում է հետեւյալ  ուղերձով. «Գիտակցություն ունեցողը կգիտակցի, թող հասկանա մտածողը եւ փնտրողը»:

Բոլոր դեպքերում սա ազդանշան է,  թաքնված կոդ, որը Վարդանյանը առաջարկում է գաղտնազերծել  մտածելու ունակ մարդկանց: Իսկ նա ինքն իրեն անվանում է «իմաստների թարգմանչական խմբավորման անդամ»: Երեւի շատերը չհասկանան, թե  ի՞նչ իմաստ է դրել Ռուբեն Վարդանյանը այս նամակի մեջ: Եվ կգա ժամանակ, երբ ինքն իրեն նա կթարգմանի: Սակայն  չի կարելի չնկատել Ռուբեն Վարդանյանի ոգու ամրությունը` նա գտնվում է թշնամու գերության մեջ: Այն երկիրը, որտեղ նա վարչապետ էր կործանված է, իսկ ժողովուրդը ցեղասպանված: Սակայն,  չնայած այդ ամենին,  Վարդանյանը  ցուցաբերում է ոգու ամրության չտեսնված մակարդակ` նա  գրում է իր մասին այսպես. «Մարդ... որն ապրում է ինքն իր հետ խաղաղության  մեջ, ուրախ գիտակցությամբ, թե ինչպիսի անվճարելի  պարտք է Տիրոջը, պարզապես երջանիկ մարդ լինելու հնարավորության համար»: 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում