Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում
Հասարակություն
Ապրիլի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պռոշյան – Դեմիրճյան փողոցների խաչմերուկում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Մասնավորապես՝ Պռոշյան փողոցից ձախ շրջադարձը դեպի Դեմիրճյան փողոց կարգելվի:
https://iravunk.com/sim/?p=309813&l=am/