ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգունն ինձ անձամբ է հանձնել այդ արխիվային փաստաթղթերը

Տեսանյութեր

Ապրիլի 3-5-ը Երեւանում անցկացվեց Ռուսական կինոյի փառատոն, որը կազմակերպվել է Ռոսկինոյի կողմից՝ Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։ Հարկ է նշել, որ այդ օրերին հայ հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ այցելել է ֆիլմերի դիտումներին եւ քննարկումներին: Հատկանշական է, որ հիմնական ֆիլմերը, որոնք վերաբերում էին Մեծ Հայրենական պատերազմին, հադիսատեսի շարքերում՝ հիմնականում պատանիներ էին: «Ռուսական կինոյի փառատոն Հայաստան 2025»-ի ծրագրում ներառված էր հինգ ֆիլմ: Դրանց թվում էին անցյալ տարվա կինովարձույթի առաջատարներից երկուսը՝ հեքիաթային ընտանեկան բլոկբաստեր «Հրահանը» (ռեժ. Ալեքսանդր Վոյտինսկի)՝ ըստ Հանս Քրիստիան Անդերսենի հայտնի հեքիաթի մոտիվների, եւ պատմական մելոդրամա «Խորհրդային Միության Սերը» (ռեժ. Նիկիտա Վիսոցկի, Իլյա Լեբեդեւ)՝ «ժամանակի պատմություն, պատմված՝ զգացմունքի միջոցով», ինչպես նշում են ֆիլմի հեղինակները։

Նշենք, որ 2025 թվականին ռուսական կինոփառատոնները տեղի են ունենում Մեծ Հայրենական պատերազմի 80-ամյակի շրջանակներում: Հայաստանի կինոցուցադրությունների ծրագրում  ներառված է եղել է նաեւ երկու ռազմական դրամա՝ «Պոդոլսկի կուրսանտները» (ռեժ. Վադիմ Շմելյով) եւ «Առաջին Օսկարը» (ռեժ. Սերգեյ Մոկրիցկի)։

«Պոդոլսկի կուրսանտները» ֆիլմը, որը պատմում է երիտասարդ կուրսանտների հերոսության մասին 1941 թվականի հոկտեմբերին Մոսկվայի մոտ, նվաճել է ավելի քան 30 մրցանակ ռուսական եւ միջազգային կինոփառատոններում։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է փառատոնի շրջանակում Երեւան ժամանած «Պոդոլսկի կուրսանտներ» բարեգործական հիմնադրամի ղեկավար ՎԼԱԴԻՄԻՐ ԲԵԶՈՒԳԼԻԻ հետ:

Խոսելով «Պոդոլսկի կուրսանտները» ֆիլմի բովանդակության մասին՝ Վլադիմիր Նիկոլաեւիչն ասաց, որ այն նկարահանել են Իգոր Ուգոլնիկովն ու Վադիմ Շմեյլովը: Ֆիլմը պատմում է Պոդոլսկի կուրսանտների հերոսության մասին, որ իրագործել են շուրջ 3500 երիտասարդ տղաներ՝ Հայրենական Մեծ պատերազմի սկզբնական շրջանում, իսկ ավելի կոնկրետ դեպքերը տեղի են ունեցել՝  հոկտեմբերի 5-ին։

«Քաղաք Պոդոլսկում տեղակայված երկու ռազմական ուսումնարաններ տագնապով դուրս են բերվել եւ տեղափոխվել Յալինսկի պաշտպանական գիծ՝ գերմանացի ֆաշիստների դեմ մարտնչելու համար։ Երիտասարդ կուրսանտները, չունենալով պատերազմական փորձ, բայց արդեն իսկ ուսումնարաններում որոշակի պատրաստվածություն ստացած լինելով՝ ընդունում են այդ ծանրագույն ճակատամարտը», - ասաց մեր զրուցակիցը։

 

Վլադիմիր Բեզուգլին նաեւ հիշեցրեց խորհրդային զորավար, Խորհրդային Միության մարշալ, քառակի հերոս Գեորգի Ժուկովի մի արտահայտություն:

«Երբ նա հասնում է տվյալ վայր եւ տեսնում է Պոդոլսկի կուրսանտներին, ասում է. «Տղանե՛ր, դիմացեք գոնե 5 օր»։ Իսկ նրանք դիմացել են 17 օր՝ մինչ կժամաներ հավելյալ զորք: Եվ նրանց հաջողվում է կանգնեցնել թշնամու առաջխաղացումը։ Այս տղաները իրապես աննախադեպ սխրանքներ են գործել։ Տարբեր տվյալներով՝ շուրջ 2000 զինվոր է զոհվել։ Պաշտպանության նախարարության կենտրոնական արխիվից ես ստացել եմ գրեթե բոլոր փաստաթղթերի պատճենները, որոնք առնչվում են Պոդոլսկի կուրսանտների սխրանքներին։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգունն ինձ անձամբ է հանձնել այդ արխիվային փաստաթղթերը ։ Պետք է ասեմ, որ դրանք ուսումնասիրելով՝ կարողացանք ճշգրտորեն պարզել 2163 կուրսանտների անունները, որոնք հաստատվել են փաստաթղթերով։ Մնացած տվյալները դեռեւս չեն հաստատվել, քանի որ շատ փաստաթղթեր կորսվել են՝ հրդեհների, պատերազմի եւ այլ պատճառների հետեւանքով», - ընդգծեց Վլադիմիր Նիկոլայեւիչը։

Ըստ Վլադիմիր Բեզուգլիի, թերեւս ամենագլխավորն այն է, որ այս 18 տարեկան (թեեւ նրանց մեջ կային նաեւ 16-ից մինչեւ 20 տարեկաններ) տղաների սխրագործությունը ցույց է տալիս, թե որքան էին նրանք սիրում իրենց Հայրենիքը՝ տալով իրենց կյանքը դրա համար. «Եվ դա պետք է մեզ բոլորիս համար դաս լինի՝ սիրել, պահպանել եւ անհրաժեշտության դեպքում՝ պաշտպանել մեր հայրենիքի պատիվը՝ նույնիսկ կյանքի գնով»։

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆԸ այս փառատոնի անցկացումը կարեւոր իրադարձություն է համարում Երեւանի եւ Հայաստանի մշակութային կյանքում, ինչպես նաեւ ներդրում՝ երկու երկրների միջեւ մշակութային կապերի ամրապնդման գործում:

«Փառատոնը նոր էջ է մեր համագործակցության, հումանիտար, մշակութային կապերի ոլորտում։ Միանգամայն վստահ եմ, որ ցուցադրվող ֆիլմերը հանդիսատեսի կողմից շատ լավ, ջերմ արձագանքի կարժանանան»,- շեշտեց դեսպանը:

Նրա խոսքով` ռուսական եւ հայկական կինեմատոգրաֆի փոխգործակցությունը վաղեմի պատմություն եւ խոր արմատներ ունի: Նա հիշեցրեց, որ Խորհրդային շրջանի բազմաթիվ ֆիլմեր արտացոլել են երկու երկրների ժողովուրդների միջեւ շատ խորը կապը: Ավելին՝ համատեղ նախագծեր ու ֆիլմեր կան նաեւ այսօր:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարում՝ Վլադիմիր Բեզուգլին է՝ Սերգեյ Շոյգուի հետ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում