38-ամյա տղամարդու և 20-ամյա աղջկա խուզարկությամբ «Մակարով» ատրճանակներ են հայտնաբերվել․ բացահայտում

Քրեական

Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման գործում էական նշանակություն ունի բնակչութան մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը: Պատահական չէ, որ իրավապահ մարմինները մշտական ուշադրության կենտրոնում են պահում այս գործը: 
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների վերջին բացահայտումներն էլ, անկասկած, ունեցան նաև կանխարգելիչ նշանակություն: 

Ապրիլի 2-ին բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Երևանի Ավան վարչական շրջանի բնակիչ 38-ամյա տղամարդը ապօրինի պահում և կրում է զենք-զինամթերք: Տվյալն իրացվեց Կենտրոնականի համայնքային ոստիկանների հետ համատեղ:

Նույն օրը՝ ժամը 23.45-ին, տղամարդը հայտնաբերվեց Երևանի Ամիրյան-Կողբացու փողոցների խաչմերուկի մոտ` «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայում: 38-ամյա տղամարդը, վարորդը և էլի մեկ ուղևոր զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվեցին և ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին Կենտրոնական բաժին: 38-ամյա ավանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 8 փամփուշտով լիցքավորված «Մակարով» տիպի ատրճանակ և ծալովի դանակ: 

Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացած նույնաբովանդակ մի օպերատիվ տեղեկություն էլ իրացրել էին Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանների հետ: Մարտի 27-ին՝ ժամը 19.35-ին, մայրաքաղաքի 16-րդ թաղամասի բակերից մեկում, ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել էին 25-ամյա երիտասարդն ու իր 20-ամյա նշանածը և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել Մաշտոցի բաժին:

20-ամյա աղջկա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր 8 փամփուշտով լիցքավորված «Մակարով» տիպի ատրճանակ և կանեփանման զանգված, իսկ 25-ամյա երիտասարդի մոտ կար մոխրացած հետքերով կաթուցիչ: Երկու դեպքով էլ ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում