Եթե վաղը, մյուս օրը Վարդան Ղուկասյանը կրկին իրեն պահի ինչպես 2018-ին, այս անգամ ներում չի լինելու. Կարապետյան

Ներքաղաքական
Քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ գնահատմամբ՝ Գյումրու ընտրությունների արդյունքում ընդդիմադիր ուժերի միավորման որոշումը՝ ողջամտության հաղթանակն էր ընդդեմ ՔՊ-ի:
 
«Փաստացի արդեն Գյումրիում ևս ՔՊ-ն պարտվեց։ Եվ առաջին հերթին՝ ապրեն բոլոր ընդդիմադիր ուժերը, ովքեր մի կողմ դրեցին սեփական ամբիցիաները ու ցուցաբերեցին իրական քաղաքական ողջամտություն՝ հայտարարելով, որ պատրաստ են քվեարկել այն թեկնածուի օգտին, ով ստացել է ընդդիմադիր դաշտի ձայների մեծամասնությունը։ Էլ ավելի կարևոր է այն, որ նրանք հստակ ասացին՝ կոալիցիա չեն կազմում, որևէ պաշտոնի չեն հավակնում, հետևաբար՝ քաղաքական պատասխանատվություն չեն կրում Վարդան Ղուկասյանի որոշումների համար։ Մաքուր դիրքորոշում՝ առանց «բայց»-երի։ Եվ այո, եթե վաղը, մյուս օրը Վարդան Ղուկասյանը կրկին իրեն պահի այնպես, ինչպես 2018-ին՝ երբ իր ներսի «հեղափոխականը» արթնացած էր, ապա ոչ ոք՝ ո՛չ Կարենին, ո՛չ Ռուբենին, ո՛չ էլ Մարտունին մեղադրելու քաղաքական իրավունք չունի։
 
Իսկ հիմա՝ ամենակարևորը՝ ինչու՞ սա լավագույն լուծումն էր։ Ոմանք ասում էին՝ բա ինչու երեք ուժերը միասին չմիացան, թող Վարդանը գար ու միանար իրենց։ Բայց եկեք անկեղծ լինենք՝ էդ տարբերակով երեք ուժերն էլ կզբաղվեին քաղաքական թատերականությամբ, մրցելով ոչ թե արդյունքի, այլ դերակատարման համար։ Արդյունքում Վարդանը կասեր՝ չեմ միանում, կատու կտար պատերին, ու գնալու էին արտահերթ ընտրությունների, որտեղ ՔՊ-ն՝ իր հայտնի մեթոդներով, նորից փորձելու էր վերադառնալ եւ այս անգամ վստահ եմ` ստացվելու էր։
 
Հետևաբար այս տարբերակը՝ աջակցել իրականում հաղթած թեկնածուին առանց որևէ պայման կամ պաշտոն պահանջելու, միակ ողջամիտ և երկարաժամկետ հեռանկար ունեցող որոշումն էր։ Այժմ՝ Վարդան Ղուկասյանի մասով։ Եթե, Աստված մի արասցե, մի օր տեսնենք նրան մի փունջ վարդով խոնարհված՝ Աննա Հակոբյանի առաջ, ժողովրդին էլ ասելով՝ «ես քրիստոնյա եմ, ներողամտությունը բարձրագույն արժեք է»՝ թող իմանա, որ այս անգամ ներում չի լինելու։ Ո՛չ Աստվածաշնչյան մեջբերումները, ո՛չ էլ խոնարհ աղոթքները չեն փրկելու նրան։ Եվ այս անգամ չի կարողանալու թաքնվել քաղաքական ֆարսի հետևում», - գրել է նա։
https://iravunk.com/sim/?p=309728&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը