Մեր դեմ ուղարկված «դիվերսանտներն» իրենք իրենց դրած ականների վրա կպայթեն. Շարմազանով

Տեսանյութեր

Ներքաղաքական վերջին զարգացումների մասին «Իրավունք»-ը զրուցել է Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ, ԱԺ էքս փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ:

Պարոն Շարմազանով, կրկին ակտիվացել են նրանք, ովքեր 2018-ին սատարում էին Նիկոլ Փաշինյանին եւ իշխանազավթում էին իրականացնում: Ընդ որում՝ նրանց թիրախում նորից Հանրապետական կուսակցությունն է: Սա ի՞նչ դիվերսիա է:

— Մեր դեմ ուղարկված «դիվերսանտներն» իրենք իրենց դրած ականների վրա կպայթեն: Փուչիկներ են, որոնց կպայթեցնենք՝ քաղաքական առումով, հանգիստ եղեք։ Հանրապետական կուսակցությունն իր բոլոր թերություններով, խնդիրներով, սխալներով անցել է 2018 թվականի միջով եւ այսօր կանգուն է: Ես մի առիթով ասել եմ` մի՛ ասեք մեր մասին սուտը, այլապես կլսեք ձեր մասին ճիշտը։

Իսկ ի՞նչ կասեք Գյումրիի ավագանու ընտրություններից հետո քաղաքապետի թեկնածու, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի անվան շուրջ գեներացվող ինտրիգների մասին: Նրան ասոցացնում էին ՀՀԿ-ի հետ, ինչ-որ վարկածներ շրջանառում, թե ինչպես է վարվելու իր գլխավորած նախընտրական ցուցակով ստացած մանդատների հետ, մինչդեռ հայտարարեց, որ տալու է անհրաժեշտ քանակի ձայներ Վարդան Ղուկասյանին, որպեսզի վերջինս դառնա քաղաքապետ:

— Մարտուն Գրիգորյանի եւ Հանրապետականի նկատմամբ կեղտոտ արշավ էր սկսվել: Բայց Մարտուն Գրիգորյանն իր հայտարարությամբ բոլորին նստեցրեց իրենց տեղը։

Ուռճացված չէ՞ր այս թեման: Ըստ էության, Գյումրիում ունենալ Վարդան Ղուկասյան քաղաքապետ` սրանով մեկնարկելո՞ւ է հանրապետությունում իշխանափոխության գործընթաց:

— Ի սկզբանե ասել եմ, որ նրանց նպատակը դա չէր, այլ Մարտուն Գրիգորյանին եւ այն ուժին, որի հետ կապում էին նրա անունը, հարվածելն էր: Չնայած՝ մենք ասել ենք, որ՝ այո՛, Մարտունը մեր ընկերն է, բայց նա առաջադրվել էր այլ կուսակցություններով, Հանրապետականով չէր առաջադրվել: Ինչ վերաբերում է Գյումրիի ընտրություններին, գլխավորն այն էր, որ Գյումրին ձայն չտվեց ու մերժեց Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ-ին: Իսկ թե ով կլինի քաղաքապետ, հիշեցնեմ՝ Վանաձորում էլ է Նիկոլը պարտվել, Ալավերդիում էլ, Սյունիքում էլ, Մասիսում էլ, Բերդում էլ, Ապարանում էլ: Որտեղ ասես պարտվել է։

Բայց եթե մի քաղաքապետի հարցում ընդդիմությունը սկսում է իրար դեմ անհաշտ մրցակցություն ու կեղտոտ պայքար, որքանո՞վ է իրատեսական, որ նույն ընդդիմությունն ի վիճակի է միասնաբար Նիկոլ Փաշինյանին մի օր անվստահություն հայտնելու գործընթաց սկսել:

Մենք մրցակցությանը կողմ ենք, նույնիսկ քաջալերում ենք։ Մենք կեղտոտ արշավին, գոտկատեղից ներքեւ հարվածներին ենք դեմ: Մենք ասում ենք, որ ում թվում է, որ ինքը կարող է Հանրապետականի հետ շանտաժով խոսել ու մարսել, սխալվում է: Շանտաժ անող լեզուն քաղաքական առումով կկտրենք եւ կմտցնենք իրենց համար նախատեսված տեղը:

Վերադառնամ հարցիս՝ այսպիսի ընդդիմադիր շարքերով հնարավոր լինելո՞ւ է իմպիչմենտի գործընթաց սկսել Նիկոլ Փաշինյանի դեմ ու միասնական վարչապետի այլընտրանքային թեկնածու առաջադրել:

— Կապրենք, կտեսնենք, համենայնդեպս, ես մի բան կարող եմ ասել՝ այդ հիմարություններ դուրս տվողների մեջ ես Ազգային ժողովի շատ պատգամավորների չեմ էլ տեսել: Իսկ 30 արծաթանոցներ միշտ էլ եղել է, թեթեւ տարեք։

Իսկ իշխանությունը հետեւողականորեն շարունակում է խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտության մասին: Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ:

— Նախ խոսքը խաղաղության պայմանագրի մասին չէ, այլ սա կրկնակապիտուլյացիա է: Ես մի բան գիտեմ՝ պայմանագրերը երկու կողմերի շահերն են սպասարկում, եթե պայմանագրում գերիների, արցախցիների վերադարձի, ինքնորոշման իրավունքի, Ադրբեջանի դեմ հայցերի, Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայից ազատագրելու մասին խոսք չկա, ի՞նչ պայմանագիր: Ավելին, Ադրբեջանը ավելացնում է իր պահանջները՝ նոր Սահմանադրություն, Անկախության հռչակագրից հրաժարում: Սա խաղաղություն չէ, սա հնազանդեցում է: Գերեզմանում էլ է խաղաղ, օրինակ, Արցախում էլ, Նախիջեւանում էլ է հիմա խաղաղ, բայց հայ չկա։ Այսինքն՝ եթե Նիկոլն այսպիսի խաղաղություն է բերում, թող այն պահի իրեն ու իր ՔՊ-ին, հայ ժողովրդին նման խաղաղություն պետք չէ: Եռաբլուրը չի առաջացել նրա համար, որ հայ ժողովուրդը Ցեղասպանությունը,Արցախի ինքնորոշման իրավունքը մոռանա: Արցախցիներին, որոնք անտուն են դարձել իրենց պատճառով, նույնիսկ կառավարությունը նրանց հատկացվող կոպեկները չի ուզում վճարել: Սա խայտառակություն է: Բայց այլեւս խոսելով չէ, պետք է համախմբվել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում