«Փաստ». Ինչո՞ւ են անտեսվում բազմազավակ ընտանիքները. կառավարությունից ո՛չ դրական, ո՛չ բացասական պատասխան չեն տալիս

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում պետական մեդալների շարքին է դասվում նաև «Ծնողական փառքի» մեդալը: Այն շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն ծնողներին (ծնողին), որդեգրողներին (որդեգրողին), որոնք դաստիարակել և դաստիարակում են 6 և ավելի զավակ: Ընդ որում՝ այդ մեդալով պարգևատրվում են այն ծնողները (որդեգրողները), որոնք կազմում են ընտանիք, վարում առողջ ապրելակերպ, ապահովում զավակների առողջության, կրթության, ֆիզիկական, հոգևոր և բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ պայմաններ և այլն:

Նման ընտանիքի օրինակ են Մոսինյանները: Նրանց ընտանիքում յոթ որդի է մեծանում, ամռանն էլ սպասում են ութերորդի ծնունդին: «Տղաներիցս մեկը Հայաստանի առաջին հայ մանկահասակ համաշխարհային ռեկորդակիր է: Անցյալ տարի տղաս միջազգային խաղերում ճանաչվել է լավագույն խաղացող: Երկու տղաներս հանդբոլի Հայաստանի հավաքականի թիմն են ներկայացնում»,-ասում է ընտանիքի հայրը՝ Արենը:
Լոռու մարզպետը դիմել է վարչապետի աշխատակազմին՝ միջնորդելով ընտանիքին շնորհել «Ծնողական փառքի» մեդալ։ Վարչապետի աշխատակազմի արձագանքը եղել է հետևյալը. ««Ծնողական փառքի» մեդալով պարգևատրելու վերաբերյալ համապատասխան միջնորդություն ՀՀ վարչապետի կողմից ՀՀ նախագահին չի ներկայացվել։ ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելը հայեցողական իրավասություն է»:
«Մի քանի տարի է՝ այդ մեդալով որևէ ընտանիք չի պարգևատրվել: Վարչապետի աշխատակազմը սլաքներն ուղղում է վարչապետի վրա՝ սևեռվելով մեկ բառի վրա, թե դա կառավարական պարգև է, որը կամայական բնույթ է կրում, այսինքն՝ երբ նա կամենա, կդիտարկի դիմումը և կարձագանքի:

Հայաստանի Հանրապետությունում 12 ընտանիք է ստացել այդ մեդալը: Նման բազմազավակ 800 ընտանիքից շատերն են կարծում, որ մեդալի հավակնորդ են, ինչպես և ես: Դիմում են գրել, բայց մեդալ չեն ստանում: Ընդ որում՝ անգամ մերժման ձևով պատասխան չեն ստանում, օրինակ՝ գուցե պատճառաբանմամբ, որ չեն համապատասխանում օրենքով նախատեսված չափանիշներին: Երկու տարի է՝ ինձ ասում են, որ օրենքի մեջ պետք է փոփոխություն կատարեն, հետո կդիտարկեն իմ դիմումը: Ասում եմ՝ ժամկետ նշեք, օրինակ՝ գործընթացը կասեցված է կոնկրետ ժամկետով, չէ՞ որ եթե դա չեն անում, ուրեմն գործ ունենք քաղաքացու շահերի ոտնահարման հետ»,-«Փաստի» հետ զրույցում նշում է մեր զրուցակիցը:

2024 թ. մայիս-հունիս ամիսներին Վանաձորի համայնքապետարանը ևս նույն միջնորդությամբ դիմել է վարչապետի աշխատակազմին։ Համայնքապետարանը Մոսինյաններին ասում է՝ գրավոր պատասխան չի ստացել, որ կարողանա գրավոր ձևով պատասխանել ընտանիքի նամակին։ Արենի խոսքով, վարչապետի աշխատակազմը ևս չի հերքում, որ նման միջնորդագիր է ստացել Վանաձորի համայնքապետարանից։ Գործ ունենք օրենքի խախտմա՞ն հետ։ Քաղաքացու կամ պետական գերատեսչության հարցումներին գրավոր պատասխանելու համար սահմանված են հստակ ժամկետներ։

Մոսինյանները բազմաթիվ շնորհակալագրերով են պարգևատրվել Լոռու մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի կողմից, այս կերպ ընդգծել են նրանց օրինակելի ընտանիք լինելը: Երեխաները տարբեր մրցույթներից մի քանի տասնյակ մեդալներ ունեն: Բայց Արենը կարևորում է նաև պետական այս պարգևը:

Հարց է, թե ինչո՞ւ տարիներ շարունակ փոփոխություն չի կատարվում օրենքում, և խախտվում են ոչ թե մեկ, այլ տասնյակ ընտանիքների իրավունքները, որոնք կարող են պետական այդ մեդալի հավակնորդը լինել և ստանալ նաև պետության ֆինանսական աջակցությունը: Նրանց համար սահմանվում է ցմահ պատվովճար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում