Այդ ո՞ր ար­ժա­նիք­նե­րի հա­մար են Մե­լիք­բեկ­յա­նին բրթում ա­ռաջ. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

­Կա­ռա­վա­րութ­յան հեր­թա­կան նիս­տում ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ բա­ցա­հայ­տել է, թե ինչ­պես է ստա­ցել իր վա­րոր­դա­կան ի­րա­վուն­քի վկա­յա­կա­նը։ Ն­րա խոս­քով՝ երբ վա­րոր­դա­կան ի­րա­վունք է ստա­ցել, հայտ­նի լրագ­րող էր: «Այն ժա­մա­նակ հայտ­նի լրագ­րող էի, ծնկա­չոք ա­ղա­չեի էլ՝ չէին թող­նի քննութ­յուն տա­յի։ 300 մետ­րի վրա բե­րին տվին, ա­սին՝ «գնա ստե­ղից, հնա­րա­վո­րինս շուտ ստե­ղից գնա, գործ չու­նես մեր հետ»,- ա­սում է նա ու փաս­տում՝ մեր վա­րոր­դա­կան ի­րա­վունք­նե­րը հա­մա­տա­րած կեղծ են: Փաս­տո­րեն, ի՞նչ է ստաց­վում՝ Փա­շին­յան Նի­կո­լի ո՛չ դիպ­լոմն է օ­րի­նա­կան, ո՛չ ա­մուս­նութ­յու­նը, ո՛չ էլ վա­րոր­դա­կան ի­րա­վուն­քը, տո որ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րանն իր տե­ղում լի­ներ, վա­ղուց կպարզ­վեր, որ իր նստած ա­թո­ռին էլ է ա­պօ­րի­նի հա­սել:

­Ֆուտ­բո­լա­սեր­ներ, լա՞վ եք: Դե բռնվեք, չընկ­նեք լու­րը կար­դա­լիս: Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահ ԱՐՄԵՆ ՄԵԼԻՔԲԵԿՅԱՆՆ ընտր­վել է ՈՒԵՖԱ-ի Գոր­ծա­դիր կո­մի­տեի ան­դամ։ 7 տե­ղին (4 տար­վա պաշ­տո­նա­վա­րում) հա­վակ­նում էր 11 թեկ­նա­ծու։ Ընտ­րութ­յու­նը տե­ղի է ու­նե­ցել Սեր­բիա­յի մայ­րա­քա­ղաք Բելգ­րա­դում անց­կաց­վող ՈՒԵՖԱ-ի 49-րդ Կոնգ­րե­սում։ Մինչ հա­յաս­տան­յան ֆուտ­բո­լա­սեր­նե­րը պա­հան­ջում են վեր­ջի­նիս հրա­ժա­րա­կա­նը, պարզ­վում է՝ Մե­լիք­բեկ­յա­նը ստա­նա­լու է 16 հա­զար դո­լար լրա­ցու­ցիչ աշ­խա­տա­վարձ՝ այն էլ 4 տա­րի շա­րու­նակ: Ն­շենք, որ ՈՒԵՖԱ-ի գործ­կո­մի ան­դա­մի աշ­խա­տա­վար­ձը տա­րե­կան շուրջ 197․000 եվ­րո է` 200 եվ­րո օ­րա­պա­հի­կով։ Ա­հա, թե ին­չի է բե­րում մի քա­նի օր աղմ­կելն ու հե­տե­ւո­ղա­կա­նութ­յուն չցու­ցա­բե­րե­լը՝ հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջի հար­ցում: «Վո­վա Փա­շին­յա­նի ան­վան ֆուտ­բո­լի հա­ջորդ հու­շամր­ցա­շա­րը կկազ­մա­կեր­պի ՈՒԵՖԱ-ն, որ­պես­զի ար­դա­րաց­վի Ար­մեն Մե­լիք­բեկ­յա­նի ամ­սա­կան 16 հա­զար դո­լար լրա­ցու­ցիչ աշ­խա­տա­վար­ձի ստա­ցու­մը»,- հեգ­նել է Լե­հաս­տա­նում ՀՀ նախ­կին դես­պան, ՍԴ աշ­խա­տա­կազ­մի նախ­կին ղե­կա­վար Էդ­գար Ղա­զար­յա­նը՝ հի­շեց­նե­լով, որ Մե­լիք­բեկ­յա­նը վեր­ջերս Փա­շին­յան Նի­կո­լի հետ Ի­ջե­ւա­նում մաս­նակ­ցում էր վեր­ջի­նիս հո­րը նվիր­ված ո՛չ ա­վել, ո՛չ պա­կաս մրցա­շա­րին: Հե­տաքր­քիր է՝ այդ ո՞ր ար­ժա­նիք­նե­րի հա­մար են ՈՒԵՖԱ-ում Մե­լիք­բեկ­յա­նին բրթում ա­ռաջ:

­Զար­մա­նա­լիո­րեն, Գ­յում­րիի ընտ­րութ­յուն­նե­րի նա­խընտ­րա­կան քա­րո­զար­շա­վին ու դրա­նից հե­տո՝ ձեն-ծպտուն չի հա­նում ՀՀ ժո­ղովր­դա­կան ար­տիստ, Գ­յում­րու Վ. Ա­ճեմ­յա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի գե­ղար­վես­տա­կան խորհր­դա­տու ՆԻԿՈԼԱՅ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ: Լ­րատ­վա­մի­ջոց­նե­րից մե­կի հետ զրույ­ցում հայ­տա­րա­րել է. որ ի­րեն այս հար­ցը չի հե­տաքրք­րում։ «Քա­ղա­քա­կան հար­ցե­րով չեմ զբաղ­վում։ Իմ միակ կա­նո­նը հե­տեւ­յալն է՝ ա­մեն ազգ ար­ժա­նի է իր ընտ­րած ղե­կա­վա­րին… Ես ո՛չ ընդ­դի­մութ­յուն եմ ճա­նա­չում, ո՛չ ՔՊ, ո՛չ ՍՊ, ո՛չ ԼՊ, ոչ մի բանես քա­ղա­քա­կա­նութ­յու­նից հե­ռա­ցել եմ, հաս­կա­նո՞ւմ եք, ես գործ չու­նեմ, ո­րով­հե­տեւ այն­քան զզվե­լի բան է ինձ հա­մար քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, ու ես առն­վազն չեմ ու­զում խառն­վել դրան», - նշել է 80-ամ­յա ժո­ղովր­դա­կան ար­տիս­տը։ Ի­հար­կե, ու­րախ ենք, որ օր ծե­րութ­յան Ծա­տուր­յա­նը հաս­կա­ցավ, որ ով-ով, բայց ին­քը քա­ղա­քա­կան հար­ցե­րով չպետք է զբաղ­վի: Միայն թե, նա մո­ռա­նում է, որ քա­ղա­քա­կա­նութ­յունն այս­քան զզվե­լի է դար­ձել նաեւ իր ջան­քե­րով: Երբ Փաշինյանով խան­դա­վառ­ված` ա­սում էր, թե «Նի­կո­լը պետք է ընդ­դի­մութ­յա­նը գյուլ­լի, մեկ օ­րով Ս­տա­լին դառ­նա», երբ թույն ու թա­րախ էր տա­րա­ծում իր բո­լոր հար­ցազ­րույց­նե­րով, ին­չո՞ւ այն ժա­մա­նակ լե­զուն չէր կծում ու ա­սում, որ քա­ղա­քա­կա­նութ­յու­նը զզվե­լի բան է, ինքն էլ չի զբաղ­վում դրա­նով:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

https://iravunk.com/sim/?p=309633&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան