Փաշինյանն արդեն բաց տեքստով ցուցադրում է իր դժգոհություն սեփական թիմից. Արմեն Հովասափյան

Ներքաղաքական

Նախօրեին կառավարության նիստում Նիկոլի պահվածքը, խոսքը և ընդհանուր տոնայնությունը վկայում էին, որ նա դեռ «ՏԻՄ ընտրությունների դոզայի տակ է» և դեռևս չի սթափվել։ Նրա հայտարարությունն այն մասին, թե «այսօր ունենք կադրային ճգնաժամ», հստակ ազդակ է՝ առաջիկայում սպասվում է կադրային ջարդ, համակարգային վերադասավորումներ կամ փոխատեղումներ։

 

Փաշինյանն արդեն բաց տեքստով ցուցադրում է իր դժգոհություն սեփական թիմից։ Նա ակնհայտորեն չի ընդունում այն արդյունքները, որոնք գրանցեց այսպես կոչված «ժողովրդավար ու ժողովրդից հարգանք վայելող իշխանությունը»։ Իսկ իրականում, մենք ականատես եղանք ժողովրդի հստակ արձագանքին՝ մերժման և ապտակի տեսքով։

 

Նիկոլիզմն այսօր այլևս ավելի շատ աղանդ է հիշեցնում, քան քաղաքական հոսանք։ Իսկ երբ նման կառուցվածքի առաջնորդը բախվում է մերժման, նա չի հանդուրժում դա և միշտ հակված է պատժելու։ Կասկած չունեմ, որ ասվածիս հետևանքները երկար չեն սպասեցնի։

 

ՔՊ-ում վերջին օրերին տեղի ունեցող փակ հանդիպումներն ու վարչության ներսում քննարկումները ցույց են տալիս, որ իշխող ռեժիմի ներսում լուրջ ճգնաժամ է հասունանում։ Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Նիլոլն ունի չլուծված հարցեր «դրսի» առջև և պարտավոր է ապահովել որոշ խոստումների կատարում, ապա փազլը դառնում է ամբողջական։

 

Այնպես որ՝ ինչքան էլ ձևական հայտարարություններով փորձի շնորհավորել «ժողովրդավարության հաղթանակը», իրականում Նիկոլը կանգնած է քաղաքական և հոգեբանական խոր ճգնաժամի առաջ՝ դա նիհիլիստի ճգնաժամ է, որի մեջ արդեն խեղդվում է ամբողջ համակարգը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում