«Ժողովուրդ». ԱԳՆ կին դիվանագետի հորը, սպանություն պատվիրելու համար, կալանավորել են. դիվանագետին սպառնում են

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 25-ին iravaban.net-ը նյութ էր հրապարակել, որ ավելի քան 8 ամիս է, ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, գործարար Տիգրան Խաչատրյանը կալանավորված է եւ պահվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Նրան մեղադրում են իր դուստր Մարինա Խաչատրյանի նախկին ամուսնու՝ Գարեգին Մուրադյանի եւ նրա հոր՝ Արամ Մուրադյանի սպանությունը պատվիրելու մեջ:

2024 թվականի հուլիսի 3-ին Խաչատրյանը միայնակ ժամանել է Մոսկվա եւ հանգրվանել քաղաքի հյուրանոցներից մեկում։ Օրեր անց՝ հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը, ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Մոսկվայի Տվերսկայա փողոցի 28 տան մոտից բերման են ենթարկել նրան։ Նույն օրը նա ձերբակալվել է Ռուսաստանի Քննչական կոմիտեում գործը քննող քննիչի կողմից։
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Մարինա Խաչատրյանը ներկայումս աշխատում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում որպես դիվանագետ: Վերջինս դիվանագիտական աշխատանք է իրականացրել Լեհաստանում եւ Վրաստանում՝ կատարելով հյուպատոսի պարտականությունները, եւ տեւական ժամանակ է ահազանգում է իր ընտանիքի շուրջ կատարվող դեպքերի մասին, սակայն իրավապահ համակարգում քար լռություն է:

Մարինա Խաչատրյանը պնդում է, որ նախկին ամուսնուց բաժանվել է 10 տարի առաջ՝ առանց թշնամության ու կոնֆլիկտների։ Մարինան փորձել է կապվել նախկին ամուսնու հետ, հասկանալու՝ ինչ է կատարվել, եւ արդյոք նա հավատացել է իր հասցեին հնչեցված մեղադրանքներին. «Ես ուզում էի լսել նրան, բայց ինքը չցանկացավ ինձ հետ խոսել»։

Տիգրան Խաչատրյանի ընտանիքը հետագայում է հասկացել, թե ինչու են այս իրադարձությունները տեղի ունենում իրենց հետ։ Նրանցից փորձել են գումար շորթել, իսկ գործարարի ձերբակալությունը կազմակերպել են՝ իրենց հանցավոր մտադրությունը իրագործելու համար։

ՌԴ-ում քննվող գործը հիմնված է երկու գաղտնի վկաների ցուցմունքների վրա, որոնց ինքնությունը հայտնի է Խաչատրյաններին։

«Որեւէ փաստական տվյալ գործում չկա, չկա ապացույց, որ Տիգրան Խաչատրյանը հանցանք է կատարել։ Կան ընդամենը անանուն անձանց կողմից հայտնած տեղեկություններ, ինչպես նաեւ մեր ողջամիտ կասկածը, որ այդ անանուն վկաները այստեղից են գործուղվել եւ ցուցմունք տվել Խաչատրյանի դեմ», – նշում է Խաչատրյանների ընտանիքի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սիմոնյանը։

Գաղտնի վկաներից մեկը, ըստ Մարինա Խաչատրյանի, իր մոր մանկության ընկերուհին է, ով որոշ ժամանակ անգամ իրենց տանն է բնակվել։

Երկրորդ գաղտնի վկան նույնպես ընտանիքին մոտ մարդ է եղել։ Նրա հետ կապված, մինչեւ ձերբակալությունը, առեղծվածային միջադեպ է տեղի ունեցել։ Մի օր նա Տիգրան Խաչատրյանին հրավիրել է սրճարան՝ սուրճ խմելու։ Տուն վերադառնալուց հետո սրճարանի աշխատակիցները կապվել են Խաչատրյանի հետ եւ հայտնել, որ նրան գաղտնի տեսաձայնագրել են։

Ըստ քրեական գործի՝ քննությամբ չպարզված ժամանակահատվածում, բայց ոչ ուշ, քան 2023 թվականի դեկտեմբերի 31-ը, Երեւանում Տիգրան Խաչատրյանն իբր հանցավոր դիտավորության իրականացման մեջ ներգրավել է մեկ այլ անձի, որը հետագայում ստացել է վկայի կարգավիճակ՝ «Ավետիսյան Ա.Ա.» կեղծանունով։ Վերջինս համաձայնել է մասնակցել սպանությանը 20.000 ԱՄՆ դոլար պարգեւատրման դիմաց՝ պարտավորվելով 80.000 ԱՄՆ դոլարի դիմաց գտնել մեկին, ով անմիջականորեն կիրականացնի սպանությունը։ Գաղտնի վկան, համաձայնելով մասնակցել սպանությանը, փաստացի տեղեկացրել է իրավապահ մարմիններին Տիգրան Խաչատրյանի առաջարկի մասին։ Այսինքն, Երեւանում սպանության պատվեր ստանալուց հետո նա ոչ թե դիմել է տեղի ոստիկանությանը, այլ մեկնել է ՌԴ ու այնտեղ, կոնկրետ ոստիկանական բաժնում, հաղորդում տվել հանցագործության մասին։

ՀՀ ԱԳՆ դիվանագետը պնդում է, որ հանցավոր խումբը, որը ցանկանում է իրենց ընտանիքից գումար շորթել, շարունակում է գործել, իսկ խմբի անդամներից մեկը ներկայումս գտնվում է ՀՀ քրեակատարողական հիմնարկներից մեկում։ Այս ամենի մասին Խաչատրյանների ընտանիքը հայտնել է Հայաստանի իրավապահ մարմիններին, օգնություն խնդրել, սակայն պատշաճ արձագանք չի ստացել։

«Հայրս երբեք հանցավոր անցյալ չի ունեցել, հանցավոր պատմությունների մեջ ներգրավված չի եղել։ Միայն մեկ քրեական գործով է անցել որպես վկա, դա շատ հայտնի քրեական գործ է եղել։ Այս անդրազգային հանցավոր խումբը կապ ունի այդ գործի մեղավորներից մեկի հետ, ում վերաբերյալ հայրս վկայություն է տվել։ Մեզ նույնիսկ հայտնի է այն անձը, ով հորս դեմ այդ պատվերն իջեցրել է ՌԴ իրավապահ մարմիններին։

Այս տեղեկությունները մենք փոխանցել ենք ՀՀ իրավապահ մարմիններին։ Օգոստոս ամսից մինչ օրս հայտնվել ենք շատ դժվար իրավիճակում, քանի որ պատշաճ քայլեր ու պատասխան չենք ստացել մեր իրավապահ մարմիններից»,- նշել է նա։

Փաստաբան Աշոտ Սիմոնյանը պնդում է, որ քրեական գործում ապացույցները բացակայում են, եւ եթե դրանք լինեին, ապա զննության կամ գոնե փորձաքննության կենթարկվեին։ Ըստ ՌԴ նախաքննական մարմնի՝ 2024 թվականի հուլիսի 16-ին Գարեգին եւ Արամ Մուրադյանները կամավոր համագործակցությամբ ներգրավվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումների մեջ, որոնց շրջանակում իրականացվել է նրանց սպանության իմիտացիա։ Այնուհետեւ, ըստ գործի նյութերի, գաղտնի վկան հայտնել է, թե Տիգրան Խաչատրյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն վերջինիս տեղեկացրել է, որ պատվերն իրականացված է, եւ համացանցի միջոցով ուղարկել է սպանության լուսանկարները։

Տիգրան Խաչատրյանը չի ընդունում մեղքը։ Նրա ընտանիքն ու փաստաբանները խորապես համոզված են, որ նրա դեմ Հայաստանում «պատվեր» է իրականացվում՝ Ռուսաստանի իրավապահ մարմինների հետ կապ ունեցող անձանց կողմից։ Խաչատրյանների ընտանիքը դիմել է ինչպես ՀՀ գլխավոր դատախազին, այնպես էլ Ազգային անվտանգության ծառայությանը եւ Քննչական կոմիտեին։ Չնայած ՔԿ-ում շորթման հատկանիշներով քրեական գործ է հարուցվել՝ քննությունն ամիսներ շարունակ տեղից չի շարժվում։

Սա դեռ վերջը չէ: Ըստ ԱԳՆ դիվանագետի հայտարարությունների՝ իր ընտանիքին սպառնում են՝ նշելով. «Փողը տվեք, հորդ հարցը կլուծվի։ Եթե չտաք, հայրդ կմնա այնտեղ, կնստի 15-20 տարի, կուղարկեն Սիբիր»։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Մարինե Խաչատրյանի հետ, սակայն մեր փորձերը անցան ապարդյուն: Հետաքննությունը շարունակվում է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում