Ընդդիմադիր ուժերը պետք է լուրջ մոտենան նախընտրական քարոզարշավին. Արմեն Բադալյան

Ներքաղաքական

Քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ գնահատմամբ՝ Գյումրիում կայացած ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունների իրականացրած գործողություններն ու վարչական ռեսուրսները, որոնք օգտագործվել են նախորդ տարիներին, այս անգամ չունեցան նույն ազդեցությունը։

 

Չնայած փորձեցին կիրառել վարչական ռեսուրսներ՝ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալու համար, դա, ըստ երեւույթին, չունեցավ այն ազդեցությունը, որի վրա իշխանությունը հույսեր էր կապում։ Հետեւաբար, Գյումրիում չհաջողվեց ձեւավորել միանձնյա իշխանություն, ինչը ցուցադրում է, որ վարչական ռեսուրսները չեն կարող լիարժեք վերահսկել ընտրությունների արդյունքները։ Եթե անդրադառնանք ընդդիմության դերակատարությանը, ապա այստեղ պետք է նշենք, որ ընդդիմադիր ուժերը հաճախ նախընտրական քարոզարշավը նախապատրաստում են անբավարար՝ առանց նախնական մոնիտորինգի ու հարցումների, ինչը կարող է նվազեցնել նրանց շանսերը հաղթելու։ Որպեսզի ընտրություններում հաջողություն գրանցեն, ընդդիմադիր ուժերը պետք է լուրջ մոտենան նախընտրական քարոզարշավին, քանի որ քաղաքական մրցավազքը մասնագիտական մոտեցում է պահանջում։ Եվ միայն այդ պայմաններում հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքների։

 

Կարծում եմ` եթե ընդդիմությունը ցանկանա ոչ միայն հաղթել, այլ նաեւ ապահովել արդյունավետ եւ համապարփակ փոփոխություններ, այն պետք է լրջորեն վերանայեն իր ներկա ռազմավարությունը եւ որդեգրեն նոր մոտեցումներ: Ամբողջական փոփոխություն կարելի է իրականացնել միայն այն դեպքում, երբ ընդդիմությունը չի սահմանափակվում միայն իշխանությունների դեմ քննադատությամբ, այլ կարող է ներկայացնել կառուցողական ու ստեղծագործական լուծումներ, որոնք հակադրություն են դնում իշխող ուժերի գործողություններին: Մեր ժամանակներում, երբ հասարակությունը շեշտակիորեն պահանջում է նոր գաղափարներ ու արդյունավետ քայլեր, ընդդիմությունը պետք է ստեղծի մի քարոզարշավ, որը ոչ միայն կառկախվի քննադատությունից, այլ նաեւ կներկայացնի տեսլականներ ու լուծումներ, որոնք ի զորու կլինեն բարելավել ներկա իրավիճակը։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում