Որ դեպքում անձը կարող է ստանալ կուտակային կենսաթոշակային հաշվի գումարը՝ նախքան թոշակի անցնելը. Նոր փոփոխություններ

Հասարակություն

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 3-ի նիստում որոշում կայացրեց, որով փոփոխություններ են կատարվել հիվանդությունների ցանկում, որի դեպքում քաղաքացին կարող է մինչեւ կենսաթոշակի տարիքը լրանալը ստանալ կուտակային կենսաթոշակային հաշվում առկա գումարը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ կուտակային կենսաթոշակի տնօրինումը մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը հնարավոր է միայն այն դեպքում, երբ անձն ունի այնպիսի հիվանդություն, որի բուժման համար անհրաժեշտ առողջապահական ծախսերի չկատարման դեպքում հիվանդությունը կունենա մահացու ելք, կամ անկախ ծախսերից`  մահացու ելքով ռիսկը մեծ է:
Նախարարություն են դիմել քաղաքացիներ՝ հավելվածում ներառված հիվանդությունների (վիճակների) ցանկը վերանայելու առաջարկով։ Նույնպիսի առաջարկ ներկայացրել է նաև Միասնական սոցիալական ծառայությունը։

Հստակեցնել արյան շրջանառության համակարգի հիվանդությունների ցանկը և հիվանդության խանգարման փուլը՝ հանելով դեկոմպենսացված փուլը,

սրտային անբավարարություն   հիվանդությունների դեպքում հստակեցվում է, որ բարդացած հաճախակի դեկոմպենսացիաներով վիճակները պետք է հաստատված լինեն բժշկական փաստաթղթերով,

արյան և արյունաստեղծ օրգանների հիվանդությունների դեպքում հիվանդությունների վիճակից հանվում է դեկոմպենսացված, ամոքիչ (պալիատիվ) վիճակը (դրական եզրակացությունը տրվում է անկախ այդ վիճակից), բացի այդ այս բաժնից հանվել է արյունաստեղծ և նմանատիպ հյուսվածքների չարորակ նորագոյացությունները՝ այդ հիվանդությունները թողնելով միայն 6-րդ (չարորակ նորագոյացություններ) բաժնի շրջանակներում քննության առնելու հնարավորությունը,

շնչառական օրգանների հիվանդություններից թոքերի սարկոիդոզի դեպքում, որպես հիվանդության վիճակ թղնել միայն III0  շնչառական ֆունկցիայի ռեստրիկտիվ խանգարումները,

նյարդային համակարգի հիվանդություններում առաջարկվում է ավելացնել վիրահատական բուժում պահանջող ներգանգային անևրիզմաներ, իսկ ընդհանուր հիվանդությունների վիճակներում հստակեցվում է, որ շարժողական ֆունկցիայի խանգարումները պետք է լինեն կայուն չափավոր և արտահայտված,

չարորակ նորագոյաթյունների դեպքում առաջարկվում է ներառել նաև հիվանդությունների 2-րդ փուլը, իսկ մնացորդային չարորակ նորագոյացությունների դեպքում հստակեցվում է հիվանդությունների վիճակը՝ պրոգրեսիա, հիվանդության կրկնություն (ռեցիդիվ),

մարսողական համակարգի և վարակիչ հիվանդությունների վիճակներից հանվում է հյուծումով (կախեքսիայով) վիճակը (դրական եզրակացությունը տրվելու է անկախ այդ վիճակից),

հստակեցվել են ակնաբուժական հիվանդությունների ցանկը՝ իրավակիրառ պրակտիկայից ելնելով։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում