«Հրապարակ». Արցախցիները անցնելու են կոնկրետ գործողությունների

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախցիների պայքարին ի պատասխան՝ սոցապնախարարը հանրահավաքից մեկ օր անց պատասխանեց, որ 50 հազարների աջակցությունը չի շարունակվելու, եւ հորդորեց քաղաքացիություն ստանալ եւ աշխատել։ Սակայն իշխանության բարձր օղակներում, ըստ լուրերի, քննարկվում է 40+10 հազար դրամի աջակցության շրջանակն ընդլայնելու հարցը: Ապրիլի 1-ից այդ նպաստը կստանան բացառապես թոշակառուները, անչափահասները եւ հաշմանդամները։

Բայց քննարկվում է նաեւ գործազուրկներին ու մինչեւ 150 հազար եկամուտ ունեցողներին ընդգրկելու հարցը։ Սպասելու են արցախցիների գործողություններին, հասկանան՝ մարո՞ւմ է ալիքը, թե՞ բորբոքվում` խոստացված մեկ շաբաթում։ Բանն այն է, որ մարտի 29-ին Ազատության հրապարակում բազմամարդ հավաք անցկացրած արցախցիները մեկ շաբաթ ժամանակ են տվել իշխանությանը՝ իրենց սոցիալական հարցերի եւ հատկապես՝ Արցախ վերադարձի խնդրով զբաղվելու համար: Եվ պահանջում են, որ ՀՀ գործիչները չգործածեն «Արցախի էջը փակված է» արտահայտությունը, որը փակում է իրենց վերադարձի ճանապարհը։
Անցած շաբաթվանից արցախցիները նաեւ նստացույց են հայտարարել ու Օպերայի մոտ վրան տեղադրել: Հայտարարված մեկշաբաթյա ժամկետը լրանում է մի քանի օրից: Ենթադրվում է, որ շաբաթ օրն անցնելու են կոնկրետ գործողությունների, եթե իշխանությունը մինչ այդ լուծումների տարբերակներ չներկայացնի»:
https://iravunk.com/sim/?p=309518&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան