Նիկոլը երեւի ստիպված կլինի «գցել» Եվրոպային

Վերլուծություն

Գ­նա­լով ա­վե­լա­նում են միան­գա­մայն լուրջ փաս­տերն այն մա­սին, որ Թ­րամփն ի­րոք հե­տաքրքր­ված է ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մից հնա­րա­վո­րինս շուտ ձեռ­քերն ա­զա­տե­լու հար­ցով (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=309498&l=am): Ն­ման միան­գա­մայն ծան­րակ­շիռ փաս­տարկ է օ­րերս մի շարք աղբ­յուր­նե­րի կող­մից շրջա­նա­ռութ­յան մեջ դրված ԱՄՆ-ի թրամփ­յան ռազ­մա­կան դոկտ­րի­նը: Ըստ այդմ, ար­տա­քին ուղ­ղութ­յու­ններում Պեն­տա­գո­նի հիմ­նա­կան ջան­քե­րը տե­ղա­փոխ­վում են չի­նա­կան ուղ­ղութ­յուն՝ կենտ­րո­նա­նա­լով Թայ­վա­նի հատ­վա­ծում: Դ­րա­նից զատ, հիմ­նա­կան խնդիր է հա­մար­վում ներ­քին հար­ցե­րը՝ միգ­րանտ­ներ, սահ­ման­նե­րի պաշտ­պա­նութ­յուն եւ այլն:

Այն, որ տա­րած­ված այդ փաս­տա­թուղ­թը գո­նե Պե­կի­նը ռեալ է հա­մա­րում, հու­շում է այն, որ չի­նա­ցի­նե­րը չհա­պա­ղե­ցին ո­րո­շա­կի պա­տաս­խան­ներ հղել Վա­շինգ­տո­նի ուղ­ղութ­յամբ: Այդ թվում՝ տնտե­սա­կան-ռազ­մա­վա­րա­կան բնույ­թի, քա­ղա­քա­կան եւ այլն: Միա­ժա­մա­նակ Չի­նաս­տանն արտ­գործ­նա­խա­րա­րի մա­կար­դա­կով սկսեց հի­շեց­նել Ռու­սաս­տա­նի հետ սերտ ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մա­սին՝ ա­սե­լով, թե Թ­րամ­փը չէ, որ կա­րող է այդ կա­պե­րը խա­թա­րել:

Այս­պի­սով, ե­թե հա­մա­րենք, որ ի­րա­կա­նում էլ Թ­րամփն ԱՄՆ-ի ու­ժա­յին ծան­րութ­յան կենտ­րո­նը փոր­ձե­լու է ա­րա­գո­րեն տե­ղա­փո­խել ա­սիա­կան տա­րա­ծաշր­ջան, դա նաեւ մեր ուղ­ղութ­յամբ է կա­րե­ւոր դի­տար­կում­նե­րի հնա­րա­վո­րութ­յուն տա­լիս: Ա­մե­նա­կա­րե­ւո­րը՝ խո­սակ­ցութ­յուն­նե­րը, թե ԱՄՆ-ն­ այ­սօր-վա­ղը մեծ պա­տե­րազ­մի մեջ է մտնե­լու Ի­րա­նի հետ, ինչ­պես քա­նիցս են­թադ­րել ենք, էլ ա­վե­լի են կորց­նում ի­րա­տե­սա­կա­նութ­յու­նը: Ս­պառ­նա­լիք­ներ՝ մի­գու­ցե, մանր ռազ­մա­կան բա­խում­ներ, ա­սենք հու­սիթ­նե­րին լո­կալ հար­ված­նե­րի տես­քով, դա էլ է ի­րո­ղութ­յուն: Բայց մեծ պա­տե­րազ­մի հա­վա­նա­կա­նութ­յու­նը դառ­նում է չնչին: Այն պարզ ի­մաս­տով, որ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում մաս­շտա­բա­յին պա­տե­րազ­մի գնա­լով, Թ­րամփն այս տա­րա­ծաշր­ջա­նում տա­րի­նե­րով «խրվե­լու» լուրջ ռիս­կի է գնում: Իսկ այդ ըն­թաց­քում Չի­նաս­տա­նը կա­րող է դառ­նալ լիո­վին ան­հա­սա­նե­լի:

Եվ մյուս կող­մից. ե­թե Ի­րա­նը կա­րո­ղա­նա ներ­կա խա­ռը ի­րա­վի­ճա­կից դուրս գալ ա­ռանց կո­րուստ­նե­րի, ա­պա դա միայն կբարձ­րաց­նի Թեհ­րա­նի կշի­ռը, թե՝ դեմ գնաց ԱՄՆ-ին, եւ վեր­ջինս նա­հան­ջեց: Եվ որ­պես բխող հե­տե­ւանք, ամ­րա­նում է նաեւ ռուս-ի­րա­նա­կան ա­ռանց­քը, ո­րը, ի­հար­կե, շա­րու­նա­կե­լու է ազ­դել ա­ռա­ջին հեր­թին հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նում տրա­մադ­րութ­յուն­նե­րի վրա:

­Բայց անց­նենք Հա­յաս­տա­նին: Այն, որ ներ­կա­յաց­ված միան­գա­մայն սպա­սե­լի ի­րո­ղութ­յուն­նե­րը լուրջ հար­ված են նաեւ մեր երկ­րում շրջա­նա­ռութ­յան մեջ դրված «դե­պի Ա­րեւ­մուտք» սցե­նա­րին, դա միան­շա­նակ է: Հան­րա­յին մա­կար­դա­կում այն, որ այդ «գա­ղա­փա­րը» ռեալ ա­ջակ­ցութ­յուն չի գտնում, ինչ­պես նա­խօ­րեին ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, հիմ­նա­վո­րեց նաեւ Գ­յում­րիի ընտ­րութ­յու­ննե­րը, որ­տեղ ի­րար գլխի հա­վաք­ված ա­րեւմ­տա­մետ­նե­րի դա­շին­քը լուրջ պար­տութ­յուն կրեց: Այն կար­գի, որ դա ա­կա­մա խոս­տո­վա­նում է նաեւ դա­շին­քի ցու­ցա­կա­յին լի­դեր Լ­եւոն Բար­սեղ­յա­նը՝ հայ­տա­րա­րե­լով. «Հար­ցը 2 ման­դատ ու­նե­նալ-չու­նե­նա­լը չէ, հարցն այն է, թե գյում­րե­ցին ինչ է նա­խընտ­րում, պլյուս –մի­նուս մի քան ձայ­նը ո­չինչ չի փո­խի»: Ի­հար­կե, տրա­մա­բա­նութ­յուն կա. հան­րութ­յան ըն­դա­մե­նը 2 տո­կոս ձայնն է տրվել «դե­պի Եվ­րո­պա» գա­ղա­փա­րին, ո­րը ե­թե ան­գամ դառ­նա 5-10 տո­կոս, է­լի կնշա­նա­կի, որ ժո­ղովր­դի բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նութ­յունն առն­վազն հրա­պուր­ված չէ այդ կո­չե­րով:

­Բայց սրա­նով հան­դերձ, ա­րեւմ­տա­մետ­նե­րը մեկ այլ խնդրի ա­ռաջ եւս հայտն­վում են այս փաս­տով: Ա­րեւմ­տա­մետ ձայ­նե­րի նման քա­նա­կը նաեւ Նի­կո­լի հա­մար է լուրջ ա­հա­զանգ: Նա ակն­հայ­տո­րեն ու­նի վար­կա­նի­շա­յին ա­ռա­վել քան լուրջ խնդիր, եւ հի­մա, ե­թե շա­րու­նա­կում է ժո­ղովր­դի ըն­դա­մե­նը 2 տո­կո­սի կող­մից ա­ջակ­ցութ­յուն ու­նե­ցող «դե­պի Եվ­րո­պա» կուր­սը, կա­րող է վերջ­նա­կա­նա­պես տե­ղա­վոր­վել հենց այդ «2 տո­կո­սի վար­չա­պետ» տրա­մա­բա­նութ­յան մեջ: Իսկ դա էլ ա­վե­լի մռայլ պատ­կեր է հա­ղոր­դե­լու ա­մե­նաու­շը գա­լիք տա­րի վե­րար­տադր­վե­լու նրա ծրագ­րե­րին: Այ­սինքն, որ ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րը կա­րող են Նի­կո­լին բա­ռա­ցիո­րեն ստի­պել՝ վերջ­նա­կա­նա­պես հետ քաշ­վել ա­րեւմտ­յան, ա­վե­լի կոնկ­րետ՝ ար­դեն ընդ­ամե­նը եվ­րո­պա­կան ուղ­ղութ­յու­նից, դառ­նում է միան­գա­մայն հա­վա­նա­կան տար­բե­րակ: Հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ այդ ուղ­ղութ­յունն այդ­պես էլ նրան ո­րե­ւէ ռեալ բան չտվեց: Խոս­տա­նում էին «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր», հի­մա­ դա ձա­խող­ման եզ­րին է: Խոս­տա­նում էին տա­րաբ­նույթ ա­ջակ­ցութ­յուն, հի­մա Եվ­րո­պան ինքն ա­ջակ­ցութ­յան կա­րիք ու­նի, եւ այս­պես շա­րու­նակ:

Ն­ման է, որ Եվ­րո­պա­յում եւս հաս­կա­նում են, որ կա­րող են Նի­կո­լին վերջ­նա­կա­նա­պես կորց­նել: Ա­մեն դեպ­քում, դա հու­շեց նաեւ Գեր­մա­նիա­յի նա­խա­գահ Շ­տայն­մա­յե­րի հա­յաս­տան­յան այ­ցը, ո­րի ժա­մա­նակ նա խոս­տում­նե­րի հար­ցում «քծի­բութ­յուն» չա­րեց: Թե՝ «Ոչ միայն Գեր­մա­նիան, այ­լեւ ողջ Եվ­րո­պան լուրջ հե­տաքրք­րութ­յուն է ցու­ցա­բե­րում, որ­պես­զի Հա­յաս­տա­նը կա­րո­ղա­նա ի­րա­կա­նաց­նել «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» նա­խա­գի­ծը»: Թե պետք է «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­իրը» ստո­րագ­րել: Գ­նաց-հա­սավ այն­պի­սի ցնցող գա­ղա­փար­նե­րի, թե՝ Հա­յաս­տա­նը կա­րող է Եվ­րո­պա­յին է­լեկտ­րա­կա­նութ­յուն մա­տա­կա­րա­րել եւ այլն: Ա­պա, թե «կա­նաչ է­ներ­գիա» է պետք զար­գաց­նել, եւ այդ­պես շա­րու­նակ:

­Թե որն է ի­մաս­տը, դժվար չէ հաս­կա­նալ. Նի­կո­լին պետք է «ան­ցան­կա­լի քայ­լե­րից» հետ պա­հել, ինչն ար­դեն միայն Մակ­րո­նով ա­նե­լը դժվար է:

­Միայն թե Շ­տայն­մա­յե­րը, ի­հար­կե, ստում է իր այդ բա­զում խոս­տում­նե­րով. Եվ­րո­պա­յում միայն ծի­ծա­ղում են Նի­կո­լի «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կի» վրա, հա­մե­նայն­դեպս՝ այն զրո հե­տաքրք­րութ­յուն ու­նի: Ճիշտ է, նա այս­տե­ղից մեկ­նեց Բա­քու, սա­կայն մեկ է, այն­տեղ հաս­տատ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» աս­վա­ծը մեկ քայլ ան­գամ ա­ռաջ տա­նե­լ չի կա­րող: Հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ սույն «գե­րմա­նո­ւաղ­վե­սը» դեռ տեղ չհա­սած, Բա­քուն նրա հետ կապ­ված բո­ղո­քի նո­տա հղեց Գեր­մա­նիա­յին:

­Կարճ ա­սած, այս պա­հին Եվ­րո­պան ակն­հայ­տո­րեն Նի­կո­լի վրա ազ­դե­լու ռեալ գոր­ծիք­ներ չու­նի: Չէ, կոմպ­րո­մատ­նե­րի փա­թեթ­ներ, են­թադ­րե­լի է, որ կան: Բայց դե կոմպ­րո­մատ­ներ հաս­տատ ռուս­ներն էլ կու­նե­նան…

https://iravunk.com/sim/?p=309499&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը