Ուկրաինական պատերազմը կտրուկ կսրվի

Վերլուծություն

­Շա­րու­նա­կում է գլո­բալ օ­րա­կար­գում թիվ 1 հարց մնալ, թե դե­պի ուր են գնա­լու­ ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, կկա­րո­ղա­նա՞ն Պու­տինն ու Թ­րամփն ինչ-որ բան պայ­մա­նա­վոր­վել եւ ի՞նչ: Ու դա հաս­կա­նա­լի է, հաշ­վի առ­նե­լով, թե աշ­խար­հի մասշ­տա­բով ինչ­քան բա­ն է կախ­ված այդ հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րից:

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՓԱԿՈՒՂԻ

Այս ֆո­նին, ի­հար­կե, պարզ տե­սա­նե­լի է Լոն­դո­նի ա­ռաջ­նոր­դութ­յամբ լի­բե­րալ Եվ­րո­պա­յի գե­րակ­տի­վութ­յու­նը՝ ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ ռուս-ա­մե­րիկ­յան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նն­երը ձա­խո­ղե­լու հար­ցում, թե­րեւս այն հաշ­վար­կով, որ դա առ­հա­սա­րակ Թ­րամ­փին կպա­հի այն դիր­քե­րում, ո­րում գտնվում էր Բայ­դե­նը: Գոր­ծադր­վում են բո­լոր մի­ջոց­նե­րը՝­բա­ցա­հայտ ֆեյք լու­րե­րից սկսած, մին­չեւ նույն­քան բա­ցա­հայտ սադ­րանք­նե­րը: Ն­ման լու­րերի օ­րինակ կա­րե­լի է հա­մա­րել NBC-ի տա­րա­ծած լու­րը, ո­րին լի­բե­րա­լա­կան դաշտն ան­մի­ջա­պես «մեծ սկան­դա­լի» տեսք հա­ղոր­դեց: Թե իբր «Թ­րամ­փը զայ­րա­ցած է Պու­տի­նի վրա եւ պատ­րաստ է կրկ­նա­պատ­կել Ռու­սաս­տա­նի դեմ պատ­ժա­մի­ջոց­նե­րը». Ե­րե­ւի փոր­ձում էին Մոսկ­վա­յից կոշտ ռեակ­ցիա՞ ստա­նալ, ա­սենք՝ «Թ­րամփն այդ ով ե­ղավ, որ Պու­տի­նի վրա զայ­րա­նա», կամ նման մի բան:

­Բայց փո­խա­րե­նը, այդ տե­ղե­կատ­վութ­յան հի­ման վրա ռուս փի­լի­սո­փա, Կ­րեմ­լում ըն­դուն­ված ստրա­տե­գի հա­մա­րում ու­նե­ցող եւ ռու­սա­կան ազ­գայ­նա­կան հատ­վա­ծի ներ­կա­յա­ցու­ցիչ Ա­լեք­սանդր Դու­գինն այս­պի­սի ընդ­հան­րա­կան գնա­հա­տա­կան ներ­կա­յաց­րեց, ո­րը հնա­րա­վո­րութ­յուն  տա­լիս է ո­րո­շա­կի պատ­կե­րա­ցում­ներ կազ­մել ոչ միայն Թ­րամ­փի՝ Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի, այլ շատ ու­րիշ հար­ցե­րի հետ կապ­ված: Այս­պես, Դու­գի­նը նախ ֆիք­սում է, որ այդ լու­րը շատ ա­վե­լի նման է սո­վո­րա­կան ֆեյ­քի, քա­նի որ. «Ա­ռանց ո­րե­ւէ տե­սան­յու­թի` այն տե­ղե­կատ­վութ­յու­նը, թե իբր «Թ­րամ­փը զայ­րա­ցած է Պու­տի­նի վրա եւ պատ­րաստ է կրկնա­պատ­կել Ռու­սաս­տա­նի դեմ պատ­ժա­մի­ջոց­նե­րը», ու­ղեկց­վում էր այն տեսա­ձայ­նագ­րութ­յամբ, ո­րում ԱՄՆ նա­խա­գա­հը ագ­րե­սիվ բա­ռա­պա­շա­րով խոս­տա­նում է լու­ծել Զե­լենս­կու հար­ցե­րը, ե­թե նա հրա­ժար­վի հազ­վագ­յուտ մե­տաղ­նե­րի գոր­ծար­քից: Այ­սինքն, ԱՄՆ նա­խա­գա­հի բա­ռե­րով հաս­տատ­վող հայ­տա­րա­րութ­յուն, թե «Թ­րամ­փը զայ­րա­ցած է Պու­տի­նի վրա», չի ներ­կա­յաց­վել: Այդ մա­սին ըն­դա­մե­նը հայտ­նում է լի­բե­րալ հիմ­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րից մե­կը` NBC»:

Այ­սինքն, ի­րա­կա­նում ո՞ւմ վրա է  «զայ­րա­ցած Թ­րամ­փը»՝ Զե­լենս­կո՞ւ, թե` Պու­տի­նի: Ու դա­տե­լով փաս­տից, որ ԱՄՆ նա­խա­գա­հը ե­րեկ եւս հան­դես եկավ հայ­տա­րա­րութ­յամբ՝ շեշ­տե­լով, թե՝ «Ես տես­նում եմ, որ Զե­լենս­կին փոր­ձել է փո­խել հազ­վագ­յուտ հո­ղա­յին մե­տաղ­նե­րի վե­րա­բեր­յալ գոր­ծար­քի պայ­ման­նե­րը։ Մենք ար­դեն պատ­րաս­տել ենք այս գոր­ծար­քը։ Ա­մեն ինչ ար­ված է»: Իսկ ա­հա Պու­տի­նի մա­սով. «Կար­ծում եմ՝ նա կա­նի այն, ինչ ինձ ա­սաց։ Կար­ծում եմ, որ նա կպահ­պա­նի գոր­ծար­քի իր մա­սը»: Այ­սինքն, ըստ Թ­րամ­փի տրա­մա­բա­նութ­յան, Զե­լենս­կին պար­զա­պես փոր­ձում է ի­րեն «գցել», իսկ ա­հա Պու­տինն իր հետ աշ­խա­տում է՝ խոս­քը պա­հե­լով: Ըստ այդմ, թե ում վրա «զայ­րա­նա­լու» ա­ռիթ ու­նի ԱՄՆ նա­խա­գա­հը, պարզ է:

­Սա­կայն, ի­հար­կե, Մոսկ­վա­յի հա­մար Թ­րամ­փի զայ­րա­նալ-չզայ­րա­նա­լը հիմ­նա­կան թե­մա չէ. ե­թե դա լի­ներ խնդի­րը, նաեւ ժա­մա­նա­կին Բայ­դե­նի «զայ­րա­նա­լուց» պետք է վա­խե­նա­յին: Մոսկ­վա­յի հա­մար ա­վե­լի կա­րե­ւոր է՝ իսկ Թ­րամփ­ը կա­րո՞ղ է կա­տա­րել իր խոս­տում­նե­րը: Ե­թե ոչ, ա­պա նրա հետ բա­նակ­ցե­լը, գո­նե այն հար­ցե­րով, որ­տեղ բան չի կա­րող ա­նել, պար­զա­պես ա­նի­մաստ է: Իսկ Թ­րամփն այս պահին գո­նե եր­կու հար­ցով խոս­քը պա­հել չի կա­րո­ղա­նում: Նախ, ա­ռաջ տա­րավ է­ներ­գե­տիկ, ա­պա նաեւ ծո­վա­յին զի­նա­դա­դա­րի սցե­նար՝ դրա շրջա­նակ­նե­րում Մոսկ­վա­յին տա­լով կոնկ­րետ խոս­տում­ներ՝ ռու­սա­կան գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կութ­յան ապ­րանք­նե­րը պատ­ժա­մի­ջոց­նե­րից ա­զա­տե­լու եւ է­ներ­գե­տիկ օբ­յեկտ­նե­րին չհար­վա­ծե­լու մա­սին: Սա­կայն այդ խոս­տում­նե­րը ոչ միայն կյան­քի չեն կոչ­վում, այլ պարզ­վում է, որ Զե­լենս­կին կա­րող է Թ­րամ­փին ցու­ցադ­րա­բար «գցե­լու» ուղ­ղութ­յամբ շարժ­վել: Հաս­կա­նա­լի է, եվ­րա­լի­բե­րաստ­նե­րի ա­ջակ­ցութ­յամբ: Բայց այդ ա­ջակ­ցութ­յու­նը Զե­լենս­կին այն­քան մեծ է հա­մա­րում, որ ի­րեն նման ռիս­կա­յին քայ­լեր է թույլ տա­լիս: Ու, բնա­կան է, որ Մոսկ­վա­յում կա­րող է այն միտքն ա­ռա­ջա­նալ, թե այդ դեպ­քում էլ ի՞նչ են պայ­մա­նա­վոր­վում Թ­րամ­փի հետ, ե­թե նա չի կա­րո­ղա­նում ան­գամ Զե­լենս­կու հար­ցը լու­ծել:

­Վե­րա­դառ­նանք Դու­գի­նին, ով այդ մա­սին ար­դեն ու­ղիղ տեքս­տով է ա­սում. «Վեր­ջին մի քա­նի օր­վա ըն­թաց­քում պարզ դար­ձավ, որ Թ­րամ­փի զի­նա­դա­դա­րը ձա­խող­վել է։ Նա խոս­տա­ցել է Պու­տի­նին եւ Զե­լենս­կուն բե­րել բա­նակ­ցութ­յուն­նե­րի սե­ղա­նի շուրջ եւ լու­ծել հա­կա­մար­տութ­յու­նը։ Բայց թե՛ Թ­րամ­փի ա­ռա­ջին փոր­ձե­րը, թե՛ պա­տե­րազ­մի հան­գու­ցա­լուծ­ման երկ­րորդ մո­տե­ցումն ա­նի­րա­տե­սա­կան դուրս ե­կան…»:

­Բայց կա նաեւ այս ամ­բող­ջա­կան մե­դա­լի նաեւ հա­կա­ռակ կող­մը՝ իսկ Թ­րամ­փին ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ ի­րա­կա­նում ի՞նչ է պետք, պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լը նրա նպա­տակ­նե­րի թվո՞ւմ է: Ըստ Դու­գի­նի. «Նա հաս­կա­նում է, որ պա­տե­րազ­մը սկսել են ԱՄՆ-ում գտնվող իր հա­կա­ռա­կորդ­նե­րը։ Նա նաեւ հաս­կա­նում է, որ պետք է վերջ դնի իր հա­մար ա­վե­լորդ եւ­ իր նպա­տակ­նե­րին չհա­մա­պա­տաս­խա­նող պա­տե­րազ­մին։ Բայց նա չգի­տի, թե ինչ ա­նել, եւ­ այդ պատ­ճա­ռով պա­տե­րազ­մը կար­գա­վո­րե­լու ա­ռա­ջին փոր­ձե­րը ա­նի­րա­տե­սա­կան էին: Այս փոր­ձե­րը կա­րող էին հա­ջող­վել կամ եր­կու կող­մե­րի՝ մեր եւ­ ուկ­րաի­նա­կան, կամ նրան­ցից մե­կի ինք­նաս­պա­նութ­յան գնով։ Թ­րամ­փը դեռ պատ­րաստ չէ զո­հա­բե­րել Ուկ­րաի­նան: Բայց մենք այլ բան չենք ըն­դու­նի… Զե­լենս­կին պատ­րաստ էր հա­մա­ձայ­նել ցան­կա­ցած պայ­մա­նի, միայն թե ռազ­մա­կան օգ­նութ­յու­նը շա­րու­նակ­վեր։ Բայց հե­տո Մեծ Բ­րի­տա­նիան, ԵՄ-ն եւ ԱՄՆ-ի գլո­բա­լիստ­նե­րը մի­ջամ­տե­ցին, հա­մո­զե­լով նրան` խզել հա­րա­բե­րութ­յուն­նե­րը Թ­րամ­փի հետ»:

Այ­սինքն` Ռու­սաս­տա­նին, չնա­յած հաշ­վի առ­նե­լով Դու­գի­նի դե­րը, թե­րեւս նաեւ Կ­րեմ­լում ո­րո­շա­կի փա­կու­ղա­յին ի­րա­վի­ճակ են տես­նում: Այն է՝ ե­թե «Թ­րամ­փը դեռ պատ­րաստ չէ զո­հա­բե­րել Ուկ­րաի­նան», ու­րեմն նաեւ ա­նի­մաստ է պա­տե­րազ­մի դա­դա­րեց­ման մա­սին խո­սել: Բայց ե­թե Զե­լենս­կին ար­դեն Թ­րամ­փի հիմ­նա­կան թշնա­մի­նե­րի կողմն է ան­ցել, ու­րեմն նա կա­րո՞ղ է ար­դեն պատ­րաստ է «զո­հա­բե­րել Ուկ­րաի­նան». դա դեռ փաստ չէ: Ու քա­նի դեռ այդ փաս­տը չկա, ա­պա Մոսկ­վա­յին մնում է միայն պա­տե­րազ­մը կտրուկ ակ­տի­վաց­նել: Ա­ռա­վել եւս, որ Թ­րամ­փը եւս մեկ տար­բե­րակ ու­նի՝ առ­հա­սա­րակ դուրս գալ այս հա­կա­մար­տութ­յու­նից՝ ա­մեն ինչ թող­նե­լով եվ­րո­պա­կան լի­բե­րաստ­նե­րի պա­տաս­խա­նատ­վութ­յա­նը:

ՌՈՒՍՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՄԵԾ ՀԱՐՁԱԿՄԱՆ

«­Պու­տի­նը Մուր­մանս­կում հաս­կաց­րեց, որ մենք «վեր­ջաց­նե­լու ենք թշնա­մուն»։ Իսկ դա նշա­նա­կում է, որ պա­տե­րազ­մը շա­րու­նակ­վում է … Այ­սօր ԵՄ-ն, որ­պես լի­բե­րալ դիկ­տա­տու­րա­յի կենտ­րոն, մեզ հետ ուղ­ղա­կի պա­տե­րազ­մի մեջ է մտնում, իսկ ԱՄՆ-ն դուրս է գա­լիս պա­տե­րազ­մից»,- իր միտքն է շա­րու­նա­կում Դու­գի­նը:

Ընդ ո­րում, միայն Դու­գի­նը չէ, որ այդ միտքն ա­ռաջ է տա­նում. ռու­սա­կան միան­գա­մայն տե­ղե­կաց­ված աղբ­յուր­նե­րից մեկն էլ գրում է. «Նա­խա­գահ Վ­լա­դի­միր Պու­տի­նի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը` Ուկ­րաի­նա­յի զին­ված ու­ժե­րը վեր­ջաց­նե­լու Ռու­սաս­տա­նի պատ­րաս­տա­կա­մութ­յան մա­սին պետք է դի­տել որ­պես վեր­ջին նա­խազ­գու­շա­ցում գլո­բա­լիստ­նե­րի հա­մար, ով­քեր ակ­տի­վո­րեն ԵՄ-ին ներ­քա­շում են Ուկ­րաի­նա­յի հա­կա­մար­տութ­յան մեջ: բայց սա ու­նի նաեւ իր այս գործ­նա­կան տես­քը. «ՌԴ Գլ­խա­վոր շտաբն ար­դեն ա­վար­տել է 2025 թվա­կա­նի հար­ձա­կո­ղա­կան կոմ­պա­նիա­յի նա­խա­պատ­րաս­տութ­յու­նը։ Ստ­րա­տեգ­յա­կան նպա­տակ­նե­րը սահ­ման­վել են Կ­րեմ­լում՝ Ուկ­րաի­նա­յի զին­ված ու­ժե­րի ռազ­մա­կան ոչն­չա­ցում ռազ­մա­ճա­կա­տի մի քա­նի հատ­ված­նե­րում, իսկ մասշ­տաբ­նե­րը հա­մե­մա­տե­լի կլի­նեն ՀՌՕ-ի ա­ռա­ջին ա­միս­նե­րի մասշ­տաբ­նե­րի հետ։ Շեշ­տը դրված է ցա­մա­քա­յին զոր­քե­րի նո­րաց­ված կա­ռուց­ված­քի վրա. ա­վե­լի քան 20 նոր բրի­գադ­ներ ար­դեն լիո­վին հա­գե­ցած են տեխ­նի­կա­յով, ա­նօ­դա­չու թռչող սար­քե­րով, է­լեկտ­րո­նա­յին պա­տե­րազ­մի եւ շար­ժա­կան մանեւ­րա­յին պա­տե­րազ­մի հա­մա­կար­գե­րով։ Մասշ­տա­բա­յին հար­վածն ի­րեն սպա­սեց­նել չի տա: Այն նա­խա­տես­ված է շո­կա­յին ժա­մա­նա­կաշր­ջա­նի հա­մար, ո­րի ըն­թաց­քում Ուկ­րաի­նա­յի զին­ված ու­ժե­րը պետք է կրեն կո­րուստ­ներ, ո­րոնք ան­հա­մա­տե­ղե­լի են մար­տու­նա­կութ­յան պահ­պան­ման հետ, ո­րը միա­ժա­մա­նակ Ուկ­րաի­նա­յի ներ­սում լիո­վին ա­պա­կա­յու­նաց­նի քա­ղա­քա­կան վի­ճա­կը»:

Ընդ ո­րում, ռուս­նե­րի սպաս­վող մասշ­տա­բա­յին հար­ձակ­ման մա­սին խո­սում են նաեւ ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­նե­րը, այդ թվում՝ պաշ­տո­նա­կան: Մաս­նա­վո­րա­պես՝ Ուկ­րաի­նա­յի Զին­ված ու­ժե­րի գլխա­վոր շտաբն է պնդում՝ Ռու­սաս­տա­նը պատ­րաստ­վում է լայ­նա­ծա­վալ հար­ձակ­ման, հայ­տա­րա­րում է, ո­րը կսկսվի ա­ռա­ջի­կա շա­բաթ­նե­րի ըն­թաց­քում: Վեր­ջա­պես, նույն հե­տե­ւութ­յա­նը կա­րե­լի է հան­գել պա­տե­րազ­մի ներ­կա ըն­թաց­քի գնա­հա­տու­մից: Այ­սինքն, ակն­հայտ է, որ ռու­սա­կան ու­ժե­րը մի շարք հատ­ված­նե­րում ակ­տի­վո­րեն ձե­ւա­վո­րում են այն­պի­սի տակ­տի­կա­կան մար­տա­վա­րա­կան ի­րա­վի­ճակ, ո­րը հնա­րա­վո­րութ­յուն կտա ստրա­տե­գիա­կան բնույ­թի հար­ձա­կում­նե­րի անց­նել: Ընդ ո­րում, դա տե­սա­նե­լի է միան­գա­մից բո­լոր հիմ­նա­կան ուղ­ղութ­յուն­նե­րում՝ Խեր­սոն-­Զա­պո­րո­ժիեից սկսած, մին­չեւ Խար­կո­վի եւ Սու­մի տա­րա­ծաշր­ջան:

­Թող պա­րա­դոք­սալ չհնչի, սա­կայն նման սցե­նա­րը ձեռն­տու է նաեւ Թ­րամ­փին: Նախ, նման մեծ հար­ձակ­ման դեպ­քում կստեղծ­վի այն ստա­տուս-քվոն, ո­րի դեպ­քում ար­դեն Թ­րամ­փը կկա­րո­ղա­նա «մե­ծա­գույն խա­ղա­ղա­րա­րի» կեր­պա­րով գալ եւ «կանգ­նեց­նել» պա­տե­րազ­մը, որն այս պա­հին այդ­պես էլ նրան չի հա­ջող­վում: Երկ­րոր­դը, ե­թե ռուս­նե­րը լուրջ հա­ջո­ղութ­յու­նն­երի հաս­նեն, ա­պա դա նաեւ եվ­րա­լի­բե­րաստ­նե­րին ուղղ­ված հզոր հար­ված է դառ­նա­լու: Դ­րա­նից հե­տո Թ­րամ­փը կկա­րո­ղա­նա շատ ա­րագ Եվ­րո­պան վեր­ա­կա­ռու­ցել իր պատ­կե­րա­ցում­նե­րի հա­մա­ձայն: Վեր­ջա­պես, սա լավ աղ­մուկ կդառ­նա, որ «տա­կից» կկա­րո­ղա­նա իր հա­մար հան­գիստ Գ­րե­լան­դիան ի­րե­նով ա­նել:

https://iravunk.com/sim/?p=309498&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը