Մարդիկ պատրաստ են ցանկացած տեսակի կրակ ու պատժի, միայն թե… Կարապետ Պողոսյան

Տեսանյութեր

Գյումրիում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների եւ դրան հաջորդած հետընտրական իրավիճակի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ընդդիմադիր գործիչ, իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:

«ՔՈ ԹՇՆԱՄՈՒ ՀԵՏ, ՈՎ ՈՒԶՈՒՄ Է ՔԵԶ ԿՈՐԾԱՆԵԼ ՈՒ ՈՉՆՉԱՑՆԵԼ, Ի՞ՆՉ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՆԱԼ»

— Պարոն Պողոսյան, հետեւելով Գյումրիի ընտրությունների արդյունքներին՝ շարունակո՞ւմ եք մնալ նույն կարծիքին, որ Նիկոլ Փաշինյանի հետ չի կարելի գնալ ընտրությունների, ինչի մասին բազմիցս նշել եք:

Ասել եմ ու նորից վերահաստատում եմ, եւ դրա վառ ապացույցը հենց Գյումրիում տեղի ունեցած ընտրություններ էր: Փաշինյանի հետ առհասարակ որեւէ երկխոսության, որեւէ համագործակցության չի կարելի գնալ: Նա ապազգային, թուրքական կառավարիչ է: Եթե մենք իր շարժուձեւին, գործողություններին հետեւենք եւ համեմատենք թուրքական կառավարիչների գործողությունների տրամաբանության հետ, կտեսնենք, որ առանձնապես տարբերությունը շատ քիչ է: Հետեւաբար, քո թշնամու հետ, ով ուզում է քեզ կործանել ու ոչնչացնել, ի՞նչ ընտրության գնալ։ Խոշոր հաշվով, ընտրությունն ինքնին համագործակցություն է, մրցակցություն է: Օրինակ, նույնիսկ բռնցքամարտիկները, երբ բարձրանում են ռինգ, փոխադարձ հարգանք ունեն մեկը մյուսի նկատմամբ, մինչեւ մրցելը միմյանց ձեռք են սեղմում, հետո մրցում են ու նորից ողջագուրվում են: Այսինքն` իրենք գնահատում են իրենց հակառակորդին՝ ըստ արժանվույն, որ հետը կռվեն: Իսկ Փաշինյանի հետ ընտրության գնալը նույնն է, որ դու իրեն ընդունես որպես քեզ արժանի հակառակորդ, ընդունես իրեն որպես քեզ մրցակից եւ փորձես իր հետ մրցել: Ինչո՞վ պիտի մրցես Փաշինյանի հետ։ Նրա հետ մրցելու բան չկա, Փաշինյանից միայն պետք է ամբողջական ցուցմունք վերցնել եւ դատել, այլ գործողություն նրա հետ չի կարող լինել։

— Արդեն մի քանի օր է լայնորեն քննարկվում է, թե, ի վերջո, ընդդիմությունը հաղթե՞ց Գյումրիում։ Իրականում համարո՞ւմ եք այդպես:

—Առաջին հերթին հաղթեց ժողովուրդը, որը հստակ ցույց տվեց, որ ատում է Նիկոլ Փաշինյանին: Այն 35 տոկոսը, որը ստացավ ՔՊ-ն, բոլորս տեղյակ ենք, որ եղել է տարատեսակ ճնշումների, վարչական գործիքակազմի կիրառման օգտագործմամբ: Բացարձակապես այս տոկոսը չի արտացոլում Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, ընդհակառակը՝ ցույց տվեց, որ Գյումրին մերժում է նրան: Միեւնույն ժամանակ, Գյումրին մերժելով Փաշինյանին՝ լիարժեք չկարողացավ ընտրել քաղաքապետ: Նաեւ սրանով պայմանավորված եմ ասում, որ մեկ անգամ եւս գյումրեցին ցույց տվեց, որ Փաշինյանի հետ չի կարելի նրա կազմակերպված ընտրություններին գնալ: Իրական ընտրությունների պատկեր թե՛ տեղական ինքնակառավարման, թե՛ համապետական մակարդակում կարող ենք ունենալ միայն, եթե չլինի Նիկոլ Փաշինյանը, չլինեն մանիպուլյացիաները, տարատեսակ կեղծիքները: Միայն այդ ժամանակ ժողովուրդը կարող է 7-ամյա մեդիա տեռորից մի փոքր հանգստանալ, որպեսզի ի մի բերի՝ իր, այսպես ասած, ե՛ւ փորձը, ե՛ւ գիտելիքները, ե՛ւ այս վերջին տարիներին իր գլխին եկած փորձանքները:

«ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՄԻԱԿ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԷՐ, ՈՐ ԽՈՍՈՒՄ ԷՐ ՊԱՏԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Եկեք հստակեցնենք՝ Գյումրիի ավագանու նախորդ ընտրություններին՝ 2021 թվականին, ՔՊ-ն չէր հաղթել եւ, ըստ էության, արդեն մերժել էր Նիկոլ Փաշինյանին: Այն ժամանակ «Բալասանյան» դաշինքը ստացավ առավելագույն մանդատները, թեպետ առանց ՔՊ-ի չկարողացավ միայնակ մեծամասնություն կազմել:

— Եվ արդյունքը եղավ այն, որ Գյումրին, խոշոր հաշվով, այդ տարիների ընթացքում որեւէ բան չշահեց: Ընդհակառակը` ընդամենը մեկ տարի, կարծես, հանգիստ վիճակ եղավ, դրանից հետո ՔՊ-ից սկսվեցին անհամաձայնություններ, ինտրիգներ ու վերջում գյումրեցին իր ընտրած քաղաքապետից զրկվեց՝ նույնիսկ պատճառը մինչեւ վերջ չհասկանալով: Ավելին՝ նախորդ քաղաքապետն անգամ պատշաճ կերպով հրաժեշտ չտվեց քաղաքին։ Այսինքն՝ սա նորից ապացուցում է իմ ասած խոսքը, որ Փաշինյանի հետ պետք է խոսի միայն դատախազը՝ մեղադրանք առաջադրելու ժամանակ: Իսկ մյուս դեպքերում, քանի ինքը կա, այլեւս կարեւոր չէ՝ ընտրություն կազմակերպելով կխախտի Հայաստանի Հանրապետության բոլոր օրենքներն ու մեր ժողովրդի նպատակները, թե՞ այն առանց ընտրության կանի: Իր միակ նպատակը քանդելն է, քայքայելը բոլոր ոլորտները, ինչն այս պահին իրականում իր մոտ բավականին ստացվել է: Կարծում եմ` երկրում արդեն չի մնացել մի բնագավառ, մի ոլորտ, որն, այսպես ասած, քանդած, ավիրած չլինի։

— Ո՞րն է այն ֆենոմենը, որ գյումրեցին արդեն հինգ է պակաս, որ Վարդան Ղուկասյանին կդարձնի քաղաքապետ: Մի մարդու, որի քաղաքապետ եղած տարիները լի էին կրիմինալ պատմություններով: Մի՞թե չարյաց փոքրագույնը նա էր:

Այս առումով շատ ավելի հետաքրքիր մի բան եմ ինձ համար բացահայտել։ Փորձեմ նաեւ Ձեր ընթերցողների հետ կիսվել։ Վարդան Ղուկասյանը միակ թեկնածուն էր, որ խոսում էր պատժելու մասին: Շատ հաճախ ուղիղ չէր ասում, որ ինքն է պատժելու, բայց ասում էր, որ Աստված կպատժի: Այսօր, այն մարդիկ, ովքեր դեմ են քվեարկել ՔՊ-ին, ուզում են տեսնել նրանց պատիժը, հատուցում են պահանջում այն ամենի համար, ինչ եկել է մեր գլխին: Վերջին 7 տարվա մեջ մենք մի հազար տարվա պատմություն ենք ապրել: Ինչը միայն դասագրքերում էինք կարդացել, մենք մեր կաշվի վրա զգացինք:

«ԵԹԵ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԼԻՆԵՐ ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱ, ՎԱՂՈՒՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԷՐ ԼԻՆԻ»

—Բայց չե՞ք կարծում, որ Վարդան Ղուկասյանն էլ իր քաղաքապետ եղած տարիներին է եղել կրակ ու պատիժ գյումրեցիների գլխին:

Գիտեք, ըստ գյումրեցիների եւ ըստ իմ դիտարկումների, մարդիկ նույնիսկ պատրաստ են ցանկացած տեսակի կրակ ու պատժի, միայն թե այդ կրակ ու պատժի մեծ մասը թափվեն այսօրվա իշխանությունների գլխին: Մարդիկ պատրաստ են նույնիսկ գնալ ինքնազոհաբերության, իրենք էլ տուժեն, բայց իրենց սիրտը հովանա, տեսնեն, որ այն ՔՊ-ն, որը եկել էր իրեն խաբելու, իրեն տարել էր մատաղ անելու եւ հետո հայրենիքը ծախեց, իր երեխային կործանեց, պատժվել է։ Այդ մարդիկ հենց վրեժ են ուզում եւ Վարդան Ղուկասյանն այն մարդն էր, ով կարողացավ խոսել պատժից եւ համոզիչ խոսել: Դրա համար էլ մարդիկ ավելի շատ գնացին Վարդան Ղուկասյանի հետեւից։

— Մինչեւ երեկ դեռ ընդդիմադիր դաշտում ուղղորդված մեղադրանքներ էին հնչում Մարտուն Գրիգորյանի հասցեին, թե իր ստացած ձայներով արդյոք կմիանա Վարդան Ղուկասյանին, թե՝ ոչ։ Եթե մի քաղաքապետի ընտրվելու հարցում է ընդդիմությունը սկսում պայքարել իրար դեմ, Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգի շուրջ ինչպե՞ս են կոնսոլիդացվելու։

Ինձ թվում է, եթե իրականում լիներ կոնսոլիդացիա, վաղուց Փաշինյանը չէր լինի, գուցե Արցախն էլ շարունակեր իր գոյությունը։ Այո՛, այդ կոնսոլիդացիան իրականում չկա, իրականում նաեւ շատ ընդդիմադիր հռչակվածների մոտ չկա պետականության նկատմամբ զգացումը, որը կպարտադրեր իրենց ավելի լուռ մնալ, ավելի զուսպ լինել եւ ոչ թե, օրինակ, փորձել թիրախավորել Մարտուն Գրիգորյանին: Եթե հասկանում էին, որ Մարտուն Գրիգորյանի մոտ նաեւ որոշում կայացնելու խնդիր կար, պետք էր ավելի շատ այդ մարդուն օգնեին, քան թե թիրախավորեին: Ճանաչելով Մարտուն Գրիգորյանին՝ գրեթե վստահ եմ, որ իր որոշումը միանշանակ կբխի իր ընտրողի եւ առհասարակ գյումրեցիների շահերից: Չեմ կարծում, որ նա այնպիսի քայլ անի, որը կվնասի գյումրեցիներին, կվնասի իր ընտրողներին: Վստահաբար կարծում եմ, որ իր որոշումը իսկապես կգոհացնի շատ-շատերին, բայց վերջին հաշվով որոշումն իրենն է եւ ինքն է կայացնելու։ Սպասենք, տեսնենք` ինչ կկայացնի։

Իսկ ինչ վերաբերում է Ձեր նշած մեղադրանքներին, փորձեմ մի քիչ ավելի պատկերավոր ներկայացնել։ Տպավորություն ունեմ, որ շատ մարդկանց մոտ որոշակի կենդանական կամ ավելի շուտ թռչնային բնազդ կա. առավոտից իրիկուն Ֆեյսբուքում նստած նայում են` ով ինչ պետք է անի, որ միանգամից թիրախավորվեն, հարձակվեն: Տեսել եք չէ՞ անգղներն ինչպես են ծառերի վրա գլուխները կախած նայում, թե որ կենդանին մի քիչ կթուլանա, որ հարձակվեն վրեն: Այդ սինդրոմը, ցավոք սրտի, մենք ունենք: Սա այն առաջնային խնդիրներից մեկն է, որը թույլ չի տալիս ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացում: Անընդհատ սրում են, իրավիճակը տանում են լարվածության եւ փորձում են հիմնական մեղքի բաժինն այսօրվա կառավարիչների վրայից ցրել եւ տանել դնել այն մարդկանց վրա, ովքեր պատրաստ են եւ գիշերուզօր փորձում են այս իրավիճակը շտկել:

«ԹԵ ԲԱ՝ Ո՞Վ ԲԵՐԵՑ ՆԻԿՈԼԻՆ, ԴՈՒՔ ԲԵՐԵՑԻՔ, Ո՞Վ ԲԵՐԵՑ…»

—Հետեւապես, եթե ընդդիմությունն իր միջից միասնական քաղաքապետ է այսքան դժվարությամբ ընտրում, ինչպե՞ս կարող է տեղի ունենալ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, որի համար պարտադիր է ներկայացնել նաեւ միասնական այլընտրանքային վարչապետի թեկնածուին:

Ամեն ինչ էլ հնարավոր է, բայց դրա համար շատ մեծ ջանքեր են պետք, որը իրականում նաեւ գործադրվում է շատերի կողմից։ Ճիշտ եք նկատում, նույն իմպիչմենթի գործընթացի համար կարեւոր է միասնական վարչապետի թեկնածու ունենալը, ու բոլորս էլ հասկանում ենք չէ՞, որ հենց թեկնածուի անուն հնչի, ավելի շատ հարձակում կլինի ընդդիմադիր դիրքավորվածների, քան իշխանության կողմից: Մենք դա տեսել ենք վերջին 5 տարում, յուրաքանչյուր անգամ, երբ որեւէ մեկը փորձում է մի լավ քայլ անել, պատասխանատվություն վերցնել իր վրա, միանգամից սկսվում է մեղադրանքների տարափը: Կոնկրետ բան էլ չգտնեն, հաստատ կա մի ծեծված միտք, թե բա՝ ո՞վ բերեց Նիկոլին: Որեւէ մեկը չի ուզում հիշել, որ անձամբ ինքն է բերել, երբ 2018 թվականին, ենթադրենք, Բաղրամյան կամ Աբովյան փողոցն էր փակում, կամ էլ Գյումրու Անկախության հրապարակում էր: Խնդիրը նաեւ այստեղ է: Մարդիկ չեն ուզում պատասխանատվություն վերցնել իրենց վրա իրենց արած գործերի մասով, անձամբ իրենք փողոց են փակել, անձամբ իրենք մերժել են, անձամբ իրենք Նիկոլին բերել ու դարձրել են վարչապետ, մի ինչ-որ ընթացք էլ հպարտ քայլել են՝ դուխով գլխարկով, բայց այսօր մոռանում են ու ասում են` ո՞վ բերեց… Դուք բերեցիք, ո՞վ բերեց:

— Ավելի տղամարդավարի չէ՞ր լինի, ուղղակի, ընդունել, որ սխալվել են, եւ այս էջը մեկընդմիշտ փակել:

Իհարկե, ճիշտ կլիներ: Ես տարիներ շարունակ սպասում եմ նաեւ շատ քաղաքական դեմքերից, որ յուրաքանչյուրը հենց 2018-ի իր հայտարարությունների համար ներողություն խնդրի, բայց մինչեւ այս պահը ես չեմ հիշում որեւէ մեկին, ով ներողություն խնդրեց իր արածի համար, ու հենց դա էլ նաեւ նպաստում է, որ ունենք այսօր այսպիսի իրավիճակ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=309470&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ