Երևանում է դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը

Մշակութային

Ճանաչված դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը (ֆրանսիա) բացառիկ մենահամերգներով հանդես կգա Գյումրիում և Երևանում։ Համերգներն իրականացվում են Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցությամբ:

Ապրիլի 3-ին՝ ժամը 19-ին, Ժան-Պոլ Գասպարյանը ելույթ կունենա Գյումրու Կամերային դահլիճում։
Ապրիլի 5-ին՝ ժամը 19-ին, դաշնակահարը կհյուրընկալվի ‹‹Առնո Բաբաջանյան›› համերգասրահում։

Կհնչեն Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Մորիս Ռավելի, Կլոդ Դեբյուսիի, Ժերար Գասպարյանի ստեղծագործություններից։ Կատարումներից շատերը ներառված են Ժան-Պոլ Գասպարյանի նոր ձայնասկավառակում, որն ամբողջովին նվիրված է հայկական երաժշտությանը։ Այս ալբոմը պարգևատրվել է

«Diapason d'or» շքանշանով, և ստացել միջազգային մամուլի բուռն դրական արձագանքը (“A Musician Of Huge Imagination“ - Gramophone):

Դաշնակահարը բազմաթիվ մրցույթների դափնեկիր է2014-ին Բրեմենում անցկացված մրցույթի հաղթողն է, Խոսե Իտուրբի անվան մրցույթի չորրորդ, ինչպես նաև ժամանակակից ստեղծագործությունների լավագույն կատարող (2015), Լիոնի և Հասթինգսի միջազգային երաժշտական մրցույթների երրորդ մրցանակակիր (2013), Ռուբինշտեյնի և Գեզա Անդա մրցույթների կիսաեզրափակչի մասնակից և Դյորդ Ցիֆրայի հիմնադրամի մրցանակակիր (2015)։

Ժան-Պոլ Գասպարյանը ելույթ է ունեցել Ազգային Իլ դը Ֆրանս նվագախմբի, Բրեմենի ֆիլհարմոնիկի, Հյուսիս-արևմտյան Գերմանիայի ֆիլհարմոնիայի, Musikkolegium Winterthur-ի, Սերբիայի հեռուստառադիո նվագախմբի, Մոնտենեգրոյի, Մուրսիայի, Վալենսիայի, Նոր Ակվիտանիայի կամերային, Ռուենի օպերայի, Նորմանդիայի, Կաննի նվագախմբերի հետ՝ կատարելով Մոցարտի, Բեթհովենի, Շոպենի, Լիստի, Մենդելսոնի, Սեն-Սանսի, Չայկովսկու, Ռախմանինովի և Գերշվինի կոնցերտները:

https://iravunk.com/sim/?p=309468&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ