Նիկոլը վերածվել է քաղաքական խրթվիլակի, որը չի հենվում ոչ իր թիմի, ոչ էլ ժողովրդի աջակցության վրա. Արմեն Հովասափյան

Ներքաղաքական

Արմեն Հովասափյանը գրում է.

 

«Վերջին մի քանի օրերին լուռ հետևում եմ տեղի ունեցող ընտրական և հետընտրական զարգացումներին ու մի քանի ուշագրավ դիտարկում եմ առանձնացրել իշխանության դրսևորած վարքագծի վերաբերյալ։

Ընդհանրապես, անցած 7 տարիների ընթացքում ցանկացած ընտրական գործընթացում առանցքային կերպարն ու հիմնական «քաշող ուժը» Նիկոլն էր, ով փորձում էր իր վրա վերցնել ողջ գործընթացի պատասխանատվությունը և միաժամանակ՝ վայելել փառքի դափնիները։ Սակայն կիրակի օրը Գյումրիում և Փարաքարում տեղի ունեցած համայնքային ընտրությունները լրիվ այլ պատկեր էին ցույց տալիս։ Այստեղ Նիկոլն ակնհայտ պասիվ էր, փոխարենը՝ առաջնային պլանում էր ՔՊ-ն իր ողջ պլեադայով, իսկ գրանցված արդյունքները խոսում են լրիվ այլ բանի մասին. Փարաքարում ՔՊ-ն գլխովին ջախջախվեց, իսկ Գյումրիում հաղթեց, սակայն փաստացի չկարողացավ քաղաքապետի պաշտոն ստանալ։

Սա վկայում է ոչ միայն նրա խուսափողական պահվածքի մասին, այլև այն մասին, որ նա քաղաքական կշիռ չունի նույնիսկ սեփական թիմում։ Վաղուց ակնհայտ է, որ Նիկոլն իշխանությունը պահում է ոչ թե կառավարման կամ որոշումներ կայացնելու ունակությամբ, այլ որովհետև համակարգը դեռ չունի հստակ այլընտրանք։ Նա քաղաքականապես դատարկ է՝ առանց գաղափարների, առանց հեռանկարի և առանց իրական ազդեցության։

Այս ամենի ֆոնինանդրադառնամ նախկին պատգամավոր Գաբրիելյան Վիլենի պահվածքին, ով նախ հարբած հայհոյեց լրագրողին՝ ցույց տալով, թե իրականում ով է ինքը և ինչ արժեհամակարգի կրող է, ապա երեկ արդեն հայտարարեց մանդատից հրաժարվելու մասին։ Հատկանշական է, որ այս ամենի վերաբերյալ Նիկոլը շարունակում է պահել քար լռություն՝ առանց որևէ արձագանքի։

Սա պարզապես պահվող իշխանություն է՝ առանց վերահսկողության, առանց ուղղության, առանց վստահության։ Նիկոլը վերածվել է քաղաքական խրթվիլակի, որը չի հենվում ոչ իր թիմի, ոչ էլ ժողովրդի աջակցության վրա՝ ուղղակիորեն սպասարկելով թուրքական տերերին»:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում