Տարոսը քաղաքապետարանի պաշտոնյաներին

Ներքաղաքական

Երեւանի Դավիթ Բեկ փողոցի փոսերն այլեւս փոսեր չեն, վերածվել են նկուղների՝ խորքային, այնքան խորքային, որ հնարավոր է մեջը ձմեռային պաշար հավաքել: Եվ այդ ամենը չեն տեսնում թաղապետարանի եւ քաղաքապետարանի աշխատողները: Դե նկուղում մութ է լինում, մարդիկ ո՞նց տեսնեն…

Հատկապես գիշերը, երբ անջատվում են կենտրոնական փողոցների լույսերը, եւ ասֆալտն էլ փոքր- ինչ լինում է թաց, վարորդների տեսանելիությունը նվազում է եւ հետեւաբար հայտնվում են փոս-նկուղում՝ պատռելով անվադողերն ու «կառոբկան»: Եվ եթե մեքենան բավականին թանկարժեք է, ապա դա մեքենայի տիրոջ վրա նստում է կլորիկ գումար:

Հիմա հարց՝ ո՞վ է պատասխան տալու նման վնասների համար: Երբեւէ դուք ձեզ հարց տված կա՞ք, թե ինչու են մարդիկ վճարում գույքահարկ եւ բնապահպանական հարկ, երբ ոչինչ չի արվում, կամ արվում է ընտրությունից ընտրություն: Ե՛վ գույքահարկ վճարեն, ե՛ւ գիշերով քարշակ պատվիրե՞ն, հետո անվադողի գումար վճարեն՝ նորը գնեն, վերանորոգողի գումար տան եւ այդպես շաբաթը մե՞կ:

Ի դեպ, եթե նման բան լինի Ռուսատանում, ԱՄՆ-ում կամ իշխանության այդքան սիրելի եվրոպաներում, ապա պետությունը պարտավորված է լինում փոխհատուցում տալ վարորդին եւ անմիջապես վերացնել փոսը: Բայց մեզ, հայի բախտով, բաժին է հասել այսպիսի իշխանություն, որը նման հարցերը լուծեր պետական մակարդակով եւ դրանով պարտավորված լիներ պատշաճ կերպով պահել փողոցները, ո՛չ տեսել է, ո՛չ լսել:

Երեւանի տարածքը կազմում է 223 քառ. կմ, բնակչությունը՝ 1075.1 հազ. մարդ՝ 12 վարչական շրջան: Լավ, այդքան դժվա՞ր է այս փոքր տարածքում ամեն մարդ կատարի իր վրա դրված պատասխանատվությունը: Այդքան անտեսված եւ ոտնահարված ո՞ր երկրի` անգամ հեռավոր գյուղի բնակիչն է, որքան Հայաստանի քաղաքացին՝ այն էլ մայրաքաղաքի բնակիչը:

Տարոսը ձեզ, քաղաքապետարանի պաշտոնյաներ եւ թող նույն օրը ընկնեք, ընդ որում՝ շարունակական, օրինակ՝ օրը մեջ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում