Հայտնիներից ում է նմանակելու Արամ Մանուկյանն առաջիկայում

Մշակութային

Հումորի օրվա կապակցությամբ «Իրավունք»-ը զրուցել հումորիստ, բլոգեր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:

— Առհասարակ ինչպե՞ս կգնահատեք ներկայիս հումորը:

Կգնահատեմ՝ միջին: Ե՛վ լավը կա, ե՛ւ վատը: Հիմնականում հիմա շեշտը դնում են կոմերցիայի վրա, որն ավելի հեշտ վաճառվող է, այսինքն՝ ավելի ֆինանս բերող, քան որակ: Հետո էլ ասում են՝ հանդիսատեսը դա է ուզում: Ո՛չ, հանդիսատեսը ուզում է այն, ինչ մատուցում են, եւ հետեւաբար պետք է մատուցել որակյալ հումոր: Բայց մյուս կողմից էլ, եթե այդ անորակությանը չծափահարեն, չողջունեն, ապա դա երկար կյանք չի ունենա: Պիտի ուրախությամբ ասեմ, որ սթենդափը ինքն իրենով վատ բան չէ, եւ այն պետք է գրագետ ներկայացնել, ինչը հաճախ ես տեսնում եմ մեր արտիստների շրջանում:

— Ներկայիս հումորը երիտասարդ սերունդին ինչ-որ բան սովորեցնո՞ւմ է:

Սովորելու առումով չէի ասի, որ ինչ-որ բան սովորեցնում է, համենայն դեպս, ես նման բան դեռ չեմ տեսել, բայց, որպես հումոր, շատ կան, որոնք մարդկանց ժպիտներ են պարգեւում: Այլ հարց է, թե ունկնդիրն ում եւ ինչ որակի հումոր կնախընտրի: Իհարկե, ներկայացումների քանակից էլ կարող ենք վերլուծություններ անել, թե ում են շատ դիտում, ում են շատ նայում, ում հումորն է համով, ուտվող: Գուցե մոնոներկայացումների մեջ լինեն ուսուցողական տարեր, սակայն սթենդափների մեջ դեռեւս չեմ տեսել:

— Կառանձնացնեք մի կերպար, որը մարմնավորել եք եւ որին առանձնահատուկ եք մոտենում եւ սիրում:

Ես իմ բոլոր կերպարներին եմ շատ սիրում եւ ամենքին մոտենում եմ յուրովի: Անկախ այն հանգամանքից, թե նրանք այսօրվա մեր իրականության մեջ կան, թե՝ ոչ, միեւնույնն է, ես փորձում եմ նրանց շատ կյանք տալ: Հիմա ցանկանում եմ մի փոքր ֆորմատը փոխել՝ քաղաքականությունից դեպի արվեստ եւ մեր արժեք ունեցող արվեստագետներին նմանակել: Դա կլինի Մհեր Մկրտչյանը, Արմեն Խոստիկյանը, Շառլ Անձնավուրը: Ի դեպ, փորձում եմ սովորել եւ հասկանալ Շառլի երգերից մեկը եւ բացարձակ պարտադիր չէ, որ դա անեմ հումորային տարբերակով: Ուզում եմ անպայման նմանակեմ Կարպ Խաչվանքյանին, քանի որ մեր երիտասարդներից շատերը անգամ չգիտեն, որ մենք նման մեծ դերասան ենք ունեցել: Պետք է մեր դերասանների հիշատակը միշտ վառ պահել, թեկուզ նմանակելու տարբերակով:

— Առհասարակ, ասում են, որ հումորով մարդիկ ներքուստ թախծոտ, տխուր են լինում…

— Տխուր չէ, բայց ինչ-որ խորքային թախիծ կա: Սակայն, անկեղծորեն պիտի ասեմ, որ ես ուրախանում եմ, երբ մարդկանց ուրախություն եմ պարգեւում: Ի դեպ, շնորհավորում եմ բոլորիս հումորի օրվա կապակցությամբ ու ցանկանում, որ այն երբեւէ մեզ չլքի, որքան էլ դժվար լինի:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=309421&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը