Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը գրել է

Ներքաղաքական

«Գյումրիի ընտրությունների մասին դեռ շատ բան կգրվի կամ կասվի, բայց կան անհերքելի փաստեր, որոնց մասին պետք է բարձրաձայնել հենց այսօր։

Ընտրություններին նախորդող օրերին և բուն ընտրության օրը լրագրողների ու դիտորդների անվան քողի տակ Հայաստանի բոլոր ծայրերից և հատկապես Երևանից ընդդիմադիրների մի մեծ ճամբար էր հանգրվանել Գյումրիում։ Նպատակը մեկն էր՝ անհավանական վերնագրերի ներքո պատրանք ստեղծել, թե իշխանությունները ընտրություններ են կեղծում։ Ո՛չ կարկառուն ընդդիմադիների ներկայությունը, ո՛չ էլ իրենց ջղաձիգ ջանքերի գործադրումը չնպաստեցին այնպիսի խախտումների արձանագրմանը, որոնք կվերագրվեին հենց իշխանություններին և էական ազդեցություն կունենային քվեարկության արդյունքների վրա։

Զավեշտալին այն էր, որ արձանագրված խախտումների առյուծի բաժինը հենց ընդդիմադիրների ձեռամբ էր կատարվում։ Մինչդեռ իշխանության հասցեին հնչեցրած մերկապարանոց մեղադրանքներն այդպես էլ մնացին փաստազուրկ և առանց հիմնավորման։ Ընտրության արդյունքների ամփոփումից հետո էլ աղաղակող «ընտրությունները կեղծվել են», «անվավեր պետք է ճանաչել Գյումրիի ընտրությունները» վերտառությամբ հոդվածներն իսպառ անհետացան։

Ենթադրությունները թողնում եմ ձեզ։

Իսկ իրականությունն այն է, որ մեր քաղաքական թիմը, հավատարիմ մնալով մեր իսկ որդեգրած սկզբունքներին և ձեռագրին, մշտապես մերժել է ընտրական կեղծիքի ցանկացած դրսևորում։ Ուստի Գյումրիում ընդդիմադիրների մասնակցությամբ առերևույթ կաշառքի, մարդու կամքին բռնանալու և հարկադրաբար ընտրություններին ուղղորդելու դեպքերը պետք է հստակ իրավական գնահատական ստանան։

«Քաղաքացիական պայմանագիրն» ազնիվ է եղել և ազնիվ է մնում իր ընտրողների հետ, և դա է պատճառը, որ 17000-ից ավելի գյումրեցի իր քվեն տվեց Սարիկ Մինասյանին ու մեր կուսակցությանը՝ հանուն ժողովրդավար Հայաստանի։

Այլ հարց է, որ ընդդիմադիր ճամբարների կողմից ժողովրդի արժանահավատությունը չարաշահելու և մոլորեցնելու միջոցով կորզվել են քվեներ, որոնք այսօր «նվիրվելու» են մեզանից կրկնակի նվազ ձայներ հավաքած կոմկուսի ներկայացուցչին։

Ժամանակը կտա իր գնահատականը»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում