Ո՞վ է ՔՊ հաջորդ համարը, որը կփոխարինի Վիլեն Գաբրիելյանին
ՆերքաղաքականԻնչպես հայտնել էինք՝ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ համարը Արշակ Օրդուխանյանն է, նա ցուցակի 100-րդ անդամն է։ Օրդուխանյանը «Զինառ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։

