Արմեն Գալջյանը համարում է, որ Գյումրու ընտրությունները, ՔՊ-ի արձանագրած ամենաբարձր արդյունքն են՝ կուսակցության հիմնադրման օրվանից ի վեր

Ներքաղաքական
Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, համարելով , որ ՔՊ-ի արձանագրած ամենաբարձր արդյունքն են՝ կուսակցության հիմնադրման օրվանից ի վեր Գյումրու ընտրությունները:

«Ընդդիմության կողմից Գյումրու ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ արվող եզրահանգումները և ուրախությունը մեղմ ասած, տարօրինակ են։ 2021 թվականի ավագանու ընտրությունների համեմատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է շուրջ 10,000-ով ավելի քվե, իսկ պնդումները, թե ՔՊ-ի կողմից քաղաքային իշխանություն չձևավորելու դեպքում իշխանափոխության շանսերը մեծանում են, ոչ միայն անհիմն են, այլև հակասում են քաղաքական տրամաբանությանը։ ՔՊ-ն երբևէ Գյումրիում քաղաքային իշխանություն չի ունեցել, հետևաբար, եթե քաղաքական դասավորվածության մեջ որևէ փոփոխություն կա, ապա այն հօգուտ ՔՊ-ի է, քանի որ Գյումրու ավագանիում 11 մանդատի փոխարեն այժմ կունենա 14 մանդատ։

Ավելին, այս ընտրությունները ՔՊ-ի համար Գյումրու ՏԻՄ մակարդակում արձանագրած ամենաբարձր արդյունքն են՝ կուսակցության հիմնադրման օրվանից ի վեր (2016 թ.՝ 638 ձայն, 2021 թ.՝ 7,786 ձայն, 2025 թ.՝ 17,183 ձայն), ինչը հստակ վկայում է Գյումրիում քաղաքական դիրքերի շարունակական ամրապնդման մասին։
Նկատելի է նաև, որ 2-րդ տեղը զբաղեցրած թեկնածուն, որը 2008 թվականի Գյումրու քաղաքապետի ընտրությունների ժամանակ ստացել էր շուրջ 31,000 քվե, 2025 թվականին ստացել է ընդամենը մոտ 9,000 քվե, իսկ 3-րդ տեղը զբաղեցրած թեկնածուն 2008թ. ընտրություններում ստացել էր շուրջ 19,000 քվե, 2025-ին ստացել է մոտ 7,000 քվե։ Ակնհայտ է, որ այդ տարիներին այդ քվեները ձևավորվել էին մի շարք արատավոր երևույթների միջոցով։

Քաղաքական տեսանկյունից ընտրությունների արդյունքները միանշանակ հօգուտ ՔՊ-ի են, և ՏԻՄ կառավարման համակարգին տիրապետող ցանկացած անձ հասկանում է, որ հետընտրական զարգացումների բոլոր հնարավոր սցենարները, մեծ հաշվով, նույնպես նպաստելու են ՔՊ-ի դիրքերի հետագա ուժեղացմանը»-, գրել է Գալջյանը։
https://iravunk.com/sim/?p=309358&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ