Չի բացառվում, որ ՔՊ-ականները սկսեն կրակել լրագրողների վրա. Կորյուն Սիմոնյան

Ներքաղաքական

Գյումրիում տեղի ունեցած արտահերթ ՏԻՄ ընտրությունների ավարտից հետո՝ տեսախցիկների առաջ, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ նույն ինքը Նավակ Ճոճողը, հարձակում է գործել «Եվրոմեդիա 24» միջազգային հեռուստաընկերության լրագրող Կորյուն Սիմոնյանի վրա: Սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, կռիվ հրահրել, անպարկեշտ վարքագիծ է դրսեւորել, նաեւ փորձել է քաշքշել լրագրողին: Պատգամավորը, ինչպես նաեւ նրան ուղեկցող անձը, եղել են անսթափ վիճակում, ինչ-որ բանի ազդեցության տակ: Տարածքում գտնվող ոստիկանները չեն միջամտել վիճաբանությանը եւ դիտորդի դերում են եղել: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԿՈՐՅՈՒՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ:

— Ողջ հանրությունն ականատես եղավ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի լկտի պահվածքին Ձեր հանդեպ: Լրագրողական համայնքը պահանջում էր պատգամավորից, որ ներողություն խնդրի: Արդյոք դա բավարար կլինի՝ միջադեպը փակված համարելու համար:

Ինձ Վիլեն Գաբրիելյանի ներողությունն առհասարակ պետք չէ, ես համոզված եմ, որ այդ վարքագծով անձն ընդհանրապես չի կարող պատգամավորի պաշտոն զբաղեցնել։ Վիլեն Գաբրիելյանը պետք է վայր դնի մանդատը, իսկ իրավապահ մարմինները պետք է հարուցեն քրեական վարույթ՝ նրա խուլիգանական վարքագծին քրեաիրավական գնահատական տալու համար։

Կան տեսակետներ, որ Վիլեն Գաբրիելյանն իրականում հարբած չէր, այլ թմրանյութի ազդեցության տակ էր: Դուք նրա հետ կարճատեւ շփում ունենալիս ի՞նչ տպավորություն ստացաք:

Ես ոչինչ չեմ բացառում, Վիլեն Գաբրիելյանը ակնհայտ անսթափ էր։ Դրա համար եմ ասում, որ պետք է հարուցվի քրեական վարույթ, որպեսզի պարզվեն այդ բոլոր հանգամանքները, եւ եթե պարզվի, որ նա թմրանյութի ազդեցության տակ է եղել, ապա դրա համար եւս պետք է պատասխանատվություն կրի։

Ի՞նչ քայլեր եք պատրաստվում անել, արդյո՞ք դիմելու եք Ազգային ժողովին, օրինակ, էթիկայի հանձնաժողով ձեւավորելու համար կամ դիմելո՞ւ եք դատարան՝ Ձեր պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցման պահանջով:

Էթիկայի հանձնաժողով ձեւավորելու հարցով միանշանակ դիմելու ենք, մոտ ապագայում նաեւ լրագրողների ստորագրահավաք կիրականացնենք այդ հարցով։ Պատգամավորի լկտի վարքագիծը պետք է համապատասխան գնահատականին արժանանա, իսկ եթե այն մնա անպատասխան, ապա մոտ ապագայում չի բացառվում, որ ՔՊ-ականները սկսեն կրակել լրագրողների վրա։

Մինչ այս պահը՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից կապ հաստատե՞լ են Ձեզ հետ կամ որեւէ պատկան մարմնից, իշխանական պատգամավորներից փորձեր եղե՞լ են միջադեպը հարթելու համար:

Ես տեսանյութը ուղարկել եմ ՄԻՊ խոսնակին, սակայն մինչ այժմ ՄԻՊ-ից արձագանք չեմ ստացել։ ՔՊ-ականներից եւս որեւէ արձագանք չկա, հավանաբար չգիտեն, թե ինչպես անդրադառնան Վիլեն Գաբրիելյանի պահվածքին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում