Ինքն ուզում է, որ մեզ վախեցնի, բայց ինքը պետք է վախենա, նա խիղճ չունի. Արա Աբրահամյանը Փաշինյանի մասին

Ներքաղաքական

«Ես Հայաստանում անցկացնում եմ միջոցառում և իմ 12 գործընկերների հետ, որոնք ժամանել էին ԱՄՆ-ից, գործնական քննարկումներ ենք կազմակերպել և 2.5 ժամ առանց պատճառի մնացինք օդանավակայանում»,-հրավիրված ասուլիսում հայտարարեց «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը՝ ներկայացնելով Հայաստան իր մուտքը խոչընդոտելու իշխանությունների քայլը։

Նա հայտնեց, որ իր մուտքի արգելքի պատճառը շատ պարզ է։

«Իմ կարծիքով, դրա պատճառն այն է, որ ես բավականին շատ մասնակցում եմ Հայաստանի քաղաքական և հասարակական գործընթացներին, բարեգործությանը»,-ասաց Աբրահամյանը և շարունակեց. «Երևի ինքը որևէ մեկին մի խնձոր չի տվել, ես չգիտեմ, բայց Աբրահամյան Արան ի՞նչ է արել,՝ փախստականներին մոտ 200 բնակարան է նվիրել՝ 2-3 սենյականոց»։

Նա թվարկեց և ասաց, որ բոլոր բարեգործական ծրագրերը իրականացրել է «Ռուսաստանի հայերի միության» միջոցով, որը 100 %-ով միայն ինքն է ֆինանսավորում։

Արա Աբրահամյանը թվարկեց իր բարեգործական ծրագրերը, որոնք իրականացրել է Արցախի Հանրապետությունում և Հայաստանում և ենթադրեց, որ Փաշինյանը դրա համար է նման ձևով վերաբերվում։

«Իհարկե, ինքն ուզում է, որ մեզ վախացնի, ուզում է, որ ես վախենամ, բոլորը վախենան։ Գրում են՝ Աբրահամյանին 3-10 ժամ պահել են, թե եկել եմ թալանելու 17 մլրդ եմ թալանել, հազար ու մի բան, բայց ինքը պետք է վախենա».-հայտարարեց Աբրահամյանը և հիմնավորեց, որ Փաշինյանը Սահմանադրություն է խախտում և այլ ապօրինություններ։

«Ռուսաստանի հայերի միության» հայտարարեց, որ վարչապետը խիղճ չունի։

«Մեզ բերել են այն վիճակի, որ հայրենիք հասկացությունը չունենք, մինչև չհասկանանք, հայրենիքը, հայրենիքի շահը, այս վիճակից դուրս չենք գա»,-ասաց Աբրահամյանը։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում