«Ինտերը» հաղթեց ու շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)
Սպորտ
Իտալիայի Ա Սերիայի 30-րդ տուրում Միլանի «Ինտերը» 2-1 հաշվով հաղթեց «Ուդինեզեին»։
Տանտերերից առաջին կեսում մեկական գոլ խփեցին Մարկո Առնաուտովիչը և Դավիդե Ֆրատեզին։
Միլանյան գրանդի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։
«Ինտերը» 67 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը և 6 միավորով գերազանցում է երկրորդ տեղը զբաղեցնող «Նապոլիին»։ «Նապոլին» 30-րդ տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումը և տնային խաղում կմրցի «Միլանի» դեմ։ «Ուդինեզեն» 40 միավորով 10-րդն է։
«Ինտեր» - «Ուդինեզե»` 2-1 (տեսանյութ)
https://iravunk.com/sim/?p=309220&l=am/